Տարեսկիզբը` դպրոցական նորակառույց շենքում

14.01.2021 15:33
5703

Հունվարի 11-ից Կապանի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 7 դպրոցի աշակերտները դասերն անցկացնում են դպրոցական նախկին մասնաշենքի տեղում կառուցված նորակառույց դպրոցում։ Չորսուկես տարվա դեգերումներից հետո, կրթօջախի տնօրեն Կարինե Հովսեփյանի փոխանցմամբ, ունեցան իրենց մշտական հանգրվանը։ Այժմ դպրոցի 24 դասարանում սովորում է 747 աշակերտ, ընդ որում նրանցից չորսն Արցախից է։ Նոր կրթօջախ տեղափոխելուն որոշակիորեն խոչընդոտեց նոր գույքով համալրումը, ինչն արդեն լուծում է ստանում։  Մինչեւ ամսվա վերջ գույքի պակասը կլրացվի (մասնավորապես` գրատախտակի եւ սեղան-աթոռների), ինչը հնարավորություն կընձեռի լիարժեք կազմակերպել դասապրոցեսը։ Կարեւորն այն է, որ  ջեռուցման եւ մյուս խնդիրները լուծված են, եւ թոթափել են երկու հերթով պարապմունքներ անցկացնելու պարտադրանքը։
- Գերխնդիրը այժմ կլինի ուսման որակը, քանզի ե՛ւ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված հեռավար ուսուցումը, ե՛ւ պատերազմական իրավիճակը բացասական կնիք թողեցին գիտելիքների ավանդման գործընթացի վրա, մի քիչ պիտի թափ տանք եւ մեզ, եւ երեխաներին։ Բաց թողածը վերականգնելը ջանքեր կպահանջի։ Ասեմ, որ այսօր մեկնարկում է առարկայական օլիմպիադաների մարզային փուլը, հայոց լեզվից, ակնկալում ենք մեր աշակերտների հաջող մասնակցությունը, - ներկայացնում է զրուցակիցս։
Կրթօջախի բացման հանդիսավոր արարողություն չի եղել, ինչի տրամադրությունն ու պահանջարկը չկան մեր խառնակ եւ անուրախ ժամանակներում, միայն դպրոցի մուտքն են փոքր-ինչ զարդարել, որ մասամբ տոնական տրամադրության տպավորություն լինի։
- Սպասում ենք գարնան բացվելուն, որ դպրոցի առջեւի սիզամարգերում թփեր ու ծաղիկներ տնկենք, եւ դրանով ամեն ինչ կամբողջանա, - հրաժեշտից առաջ ասում է կրթօջախի տնօրենը։

Վահրամ Օրբելյան
 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40