Հովհաննիսյան Արսեն․ նահատակվեց Արցախը պաշտպանելիս

17.05.2021 12:54
5569

Հովհաննիսյան Արսեն Եղիշեի․ ծնվել է 1983 թ․ սեպտեմբերի 1-ին Ագարակ քաղաքում։ Սովորել է Ագարակ քաղաքի միջնակարգ դպրոցում: Դպրոցն ավարտելուց հետո զորակոչվել է բանակ, ծառայել է Արմավիրում։ Աշխատում էր Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում՝ բեռնատարի «Բելազ» վարորդ։ Ամուսնացած էր՝ ունի մեկ դուստր։

Արսենի մասին մեզ կինը պատմում է․ «Նրա նմանը չկար, լավ ամուսին էր, հրաշալի հայր, հայերենում ինչքան դրական բառ կա, բոլորը նրան են բնութագրում։ Մեր աղջիկը 14 տարեկան է, Արսենն աշխարհի չափ սիրում էր նրան, նա էլ հորն էր անսահման սիրում, առհասարակ նրա սրտում շատ սեր կար բոլոր հարազատների նկատմամբ, բոլորս էլ նրան էինք յուրահատուկ սիրով սիրում։ Մենք աշխարհում մենակ մնացինք, նրա կորուստը մեր կյանքի գույները տարավ․․․»։

2020  թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը պատերազմ սկսեց․ սյունեցին գիտի, որ իր տունն ու դուռն ինքը պիտի պահի, սյունեցին հրամանի չի սպասում՝ տագնապի ժամին իր սահմանն ամրացնելու համար, Արսենն էլ, առանց հապաղելու, միացավ Մեղրիի մերձակա դիրքերը պաշտպանող զինվորներին։ Իրավիճակն Արցախում ծանր էր․ հոկտեմբերի 5-ին Արսենը կամավոր մեկնում է Արցախ։ Կինը պատմում է, որ ամուսինն իրենց զանգահարում էր, եթե հնարավոր էր լինում, ինքն իմացել է, որ ամուսինը Ջաբրայիլում է (Ջրական), որ այնտեղ թեժ մարտեր են, բայց Արսենի զանգերից հետո սիրտն ու միտքը հանգստանում էին․  հոկտեմբերի 11-ին Արսենի հերթական զանգն ուշացավ, կինն անհանգստացավ, մտածեց, որ հնարավոր է՝ մի վատ բան պատահած լինի, բայց վատթարագույնի մասին ինքն իրեն արգելեց մտածել ու սպասեց հերթական զանգի․․․

Հետո Ագարակ քաղաքը պիտի ցնցվեր, որովհետեւ փոքրիկ քաղաքում գույժն արագ տարածվեց՝ Ջրականում զոհվել է Արսեն Հովհաննիսյանը․․․

Հերոսացած Արսեն Հովհաննիսյանի մարմինն ամփոփված է Ագարակի գերեզմանատանը։

Տիգրանուհի Բադալյան

 

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40