«Սյունիքը» առաջնությունը սկսեց խոշոր հաշվով հաղթանակով

07.08.2023 11:51
1093

Մեծ ֆուտբոլը վերադառնում է Կապան: Օգոստոսի 6-ին քաղաքային մարզադաշտում Կապանի «Սյունիքը» Հայաստանի ֆուտբոլի երկրորդ խմբի առաջնության մեկնարկային տուրում ընդունեց «Ալաշկերտ-2»-ին:

Մինչ հանդիպումը սկսվելը երկու թիմի ավագները Հայաստանի օրհներգի հնչյունների ներքո բարձրացրին ՀՀ պետական, ինչպես և երկրորդ խմբի առաջնության ու «Սյունիք» թիմի խորհրդանշական դրոշները: Այնուհետև «Սյունիք» թիմի ավագ Ալեն Կարապետյանին հանձնվեց 2022-23 թթ. երկրորդ խմբի առաջնության «Լավագույն ռմբարկու» մրցանակը:

Հանդիպման սկզբում որոշակի զգալ տվեց մեկնարկային խաղին բնորոշ հուզմունքը: Բայց դա երկար չտևեց: Ալեն Կարապետյանը դրսևորեց գոլահարին հատուկ իր հատկանիշները, հանդիպման 19-րդ րոպեին նախ՝ անվրեպ իրացնելով 11 մետրանոց տուգանային հարվածը, այնուհետև՝ 26-րդ րոպեին կրկնապատկելով հաշիվը: Մինչև առաջին խաղակեսի ավարտը կապանցիները ևս մի անգամ գրավեցին մրցակցի դարպասը:

Երկրորդ խաղակեսում հյուրերին հաջողվեց «թրջել» հաշիվը, բայց սյունիքցիներին հաջողվեց ևս երկու անգամ մրցակցին ստիպել խաղը սկսել դաշտի կենտրոնից (գոլի հեղինակներ՝ Էդգար Գրիգորյան, Նորայր Ղազարյան):

Մի խոսքով՝ երբ ավարտվեց հանդիպումը, լուսատախտակի վրա վառվում էր 5:1 հաշիվը:

Հանդիպման ավարտից հետո «Յուրաքանչյուր մարզիչ տակտիկական խնդիր է դնում թիմի առջև, իրականացա՞վ մարզչի սպասելիքները»,- հարցով դիմեցինք «Սյունիք»-ի ավագ մարզիչ Արամ Ոսկանյանին:

- Մասամբ՝ այո, բավականին աշխատանք էինք տարել, բայց նաև շատ աշխատանք ունենք անելու: Կարևորը խաղային ձեռագիր է ձևավորվել, իհարկե այն տեղ-տեղ «կաղում» էր, բայց ժամանակ է հարկավոր՝ թերությունները շտկելու համար: Թիմը կոմպլեկտավորվել է, և խաղը պայմանավորված է խաղային բոլոր օղակների դինամիկ գործողություններով: Խաղից որոշակի գոհ եմ, բայց էլի ավելացնելու տեղ կա,- պատասխանեց Արամ Ոսկանյանը:

Ի դեպ, Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի աղջիկների առաջնությանը մասնակցելու իրավունք է ստացել «Սյունիք» թիմը: Մեր աղջիկները առաջնության անդրանիկ տուրում՝ օգոստոսի 22-ին, կհյուրընկալեն «Լեռնային Արցախին»:

Վահրամ Օրբելյան

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02