Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի պաշտոնավարման 100 օրվա ընթացքում կատարված աշխատանքների մասին

29.03.2021 12:07
4730

Մամլո հաղորդագրություն

Մարզպետի պաշտոնավարման 100 օրվա ընթացքում Սյունիքի մարզպետարանի գործունեության գլխավոր ուղղությունը եղել է Արցախյան նորօրյա պատերազմի հետեւանքով Սյունիքում եւ Սյունիքի շուրջ ծագած ու ծագող խնդիրների հնարավորինս լուծումը, թեեւ դրանց մի մասը երբեմն դուրս է եղել իշխանության տարածքային կառավարման մարմնի գործառույթներից:

Այդ ամենի հետ մեկտեղ, բնականաբար, մարզպետարանը զբաղվել է այն կոնկրետ գործառույթներով, որոնք վերապահված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Մասնավորապես՝ շարունակական բնույթ է կրել աշխատանքային ծրագրերով սահմանված՝ մարզպետի գործունեության և մարզի սոցիալ-տնտեսական զարգացման հիմնական ուղղություններից ու առաջնահերթություններից բխող, ինչպես նաև Արցախյան պատերազմով պայմանավորված հրատապ լուծում պահանջող աշխատանքների կատարումը:

  • Նշված ժամանակահատվածում մարզպետարան է մուտքագրվել  3150 գրություն, առաքվել՝ 2375 գրություն:

Քաղաքացիներից ստացվել է  673 դիմում, որից 25-ը  վերահասցեագրվել է ՀՀ վարչապետի  աշխատակազմի,  16-ը՝ նախարարությունների կողմից:

Աշխատանքի տեղավորման  խնդրանքով դիմած 56 քաղաքացուց բավարարվել է 10-ի խնդրանքը, մյուսները վերցվել են հաշվառման:

Նույն ժամանակահատվածում Սյունիքի մարզպետի կողմից խոշորացված համայնքներում կազմակերպվել է  քաղաքացիների  ընդունելություն, որին  մասնակել է  175 քաղաքացի:

  • Իրավական և մասնագիտական հսկողություն է իրականացվել մարզի խոշորացված համայնքների ավագանիների կողմից ընդունված և մարզպետարան  առաքված իրավական ակտերի նկատմամբ:
  • Կազմակերպվել է  Շուռնուխ և  Որոտան բնակավայրերում գտնվող ու Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակելի շենքերի հասցեներում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված քաղաքացիների օգնության միջոցառման գործընթացը:

     Աջակցություն է ցուցաբերվել Շուռնուխ և  Որոտան բնակավայրերում գտնվող ու Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակելի տների քաղաքացիներին՝ ժամանակավորապես այլ բնակելի տարածքներում տեղավորվելու, գույքի տեղափոխության և այլ հարցերում:

Գույքագրվել են ռազմական գործողությունների ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող շարժական գույքի օգտագործման ժամանակ հասցված վնասները և  112 սուբյեկտի վերաբերյալ տեղեկատվություն ներկայացվել՝  վնասված գույքի վնասների փոխհատուցման  խնդրով, որից  27-ը՝ իրավաբանական, 85-ը՝ ֆիզիկական անձանց:

ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ուսումնասիրվել և 68 քաղաքացու տարկետման վերաբերյալ եզրակացություններ է տրվել ու  ներկայացվել ՀՀ պաշտպանության նախարարություն:

Սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված պատերազմում զոհված 183  զինծառայողի կյանքին պատճառված վնասի դիմաց  հատուցում ստանալու համար իրավունք ունեցող շահառուների (հայր, մայր, կին, երեխաներ),  ինչպես նաև մեկ քաղաքացիական զոհի գործերը՝  համապատասխան փաստաթղթերով, ներկայացվել են ՀՀ պաշտպանության նախարարություն:  Գործընթացը շարունակվում է:

  • Սահմանված կարգով իրականացվել են համայնքային ծառայության ոլորտի գործառույթները, որոնք ներկայացվում են ստորեւ:

      «Բնակչության  տարհանման և հրդեհաշիջման աշխատանքների  կազմակերպումը  խոշոր անտառային  հրդեհների  դեպքում»  թեմայով  շտաբային ուսումնավարժություններ են անցկացվել  Ծավ, Ն.Հանդ, Նորաշենիկ, Գեղի, Շիկահող, Ճակատեն բնակավայրերում:

Մարզային քաղաքացիական պաշտպանության համակարգի կատարելագործման նպատակով մարզային ՔՊ ծառայությունների շտաբի պետերի  հետ պարբերաբար անց են կացվել  հրամանատարական  պատրաստության պարապմունքներ:

Սահմանամերձ բնակավայրերի անվտանգության ապահովման միջոցառումների շրջանակներում  Շուռնուխ և  Շիկահող բնակավայրերում բացվել են արտակարգ իրավիճակների կանխարգելման և քաղաքացիական պաշտպանության  հենակետեր:

Մարզպետարանում իրականացվում է Արցախի Հանրապետությունից Սյունիքի մարզ  տեղափոխված  քաղաքացիների   միգրացիայի վերաբերյալ  տեղեկատվական բազան:

  Մշտական աշխատանքներ են տարվում վերաբնակեցվածների հումանիտար օգնության կազմակերպման, նրանց առօրյա խնդիրների լուծման ուղղությամբ, համագործակցություն է հաստատվել այդ նպատակով գործող   միջազգային կազմակերպությունների հետ:

Մարզի 138 բնակավայրերի համար մարզպետարանն իրականացրել է ֆիզիկական անձանց սպառած գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի և անշարժ գույքի հարկի հետ կապված արտոնությունների ֆինանսատնտեսագիատական վերլուծություն ու ներկայացրել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ անհրաժեշտության դեպքում լրացուցիչ կարգով նոր բնակավայրեր ևս արտոնությունների ցանկում ընդգրկելու նպատակով։

  • Աջակցություն է ցուցաբերվել ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանմանը՝ 2021թ ձմեռային զորակոչի կազմակերպման աշխատանքներում։            

ՀՀ ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության կազմակերպած քաղաքացիական պաշտպանության պետերի  հրամանատարաշտաբային պատրաստության պարապմունքները պատշաճ անցկացնելու նպատակով ցուցաբերվել է անհրաժեշտ աջակցություն:   

                  Մարզպետարանի պահեստային կառավարման կետում շարունակվել են շիննորոգման աշխատանքները, իրականացվել են սանիտարական մաքրման աշխատանքներ. այն բերվել է պատշաճ վիճակի՝ կառավարման մարմնի ամբողջ անձնակազմով շուրջօրյա աշխատելու նպատակով: Ներկայումս իրականացվում է համապատասխան գույքով ապահովման և կահավորման գործընթաց։

      Հաստատվել է մարզպետարանի զորահավաքային մարմնի կանոնադրությունը։

  • Առանձին ոլորտներում պետական կառավարում իրականացնող գլխադասային մարմիններին է ներկայացվել ՀՀ 2022-2024 թվականների  պետական  բյուջեների հաշվին  կատարվելիք  միջնաժամկետ  ծախսերի  ծրագրի հայտերը:

ՀՀ ֆինանսների  նախարարություն են ներկայացվել մարզպետարանի համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության մոնիտորինգի վերաբերյալ  հաշվետվությունները, տեխնիկատնտեսական ցուցանիշները  և  ամփոփ  հաշվետվությունը, ինչպես նաև  պետական ոչ առևտրային կազմակեպությունների ու մարզպետարանի միջոցով պետական պատվերի շրջանակում ֆինանսավորվող ոլորտների բյուջետային ծախսերի և պարտքերի վերաբերյալ 2020 թվականի տարեկան հաշվետվությունները:

           

          Օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացվել են  մարզպետարանի և մարզային ենթակայության կազմակերպությունների կարիքների համար գնման ենթակա ապրանքների, ծառայությունների և աշխատանքների գնման գործընթացներ:

  • Երկու փուլով հաշվարկվել և ՀՀ կառավարություն է ներկայացվել 2020թ. սեպտեմբերին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով Կապան համայնքի Դավիթբեկ և Գորիս համայնքի Ներքին Խնձորեսկ բնակավայրերի անհատական տներին հասցված վնասների չափը, համաձայն որի`

- Դավիթբեկ գյուղում ուսումնասիրվել և հաշվարկվել է 91 բնակելի տներին և օժանդակ շինություններին հասցված ընդհանուր 35,0մլն դրամի վնասը,

         - Ներքին Խնձորեսկ գյուղում ուսումնասիրվել և հաշվարկվել է 31 բնակելի տներին և օժանդակ շինություններին հասցված ընդհանուր 16,8 մլն դրամի վնասը:

ՀՀ կառավարության կողմից նշված վնասները` ընդհանուր 51,6 մլն դրամ, արդեն իսկ փոխհատուցվել է:

Օժանդակություն է ցուցաբերվել Կապան համայնքում տեղակայված ՊՆ ստորաբաժանումների կացարանների (Կարմրաքարի զինվորական կացարան, Սյունիք բնակավայրի դպրոցկոմունալ պայմանների` մասնավորապես կոյուղագծերի, վերականգնման աշխատանքներին:

  • Մարզի գյուղատնտեսությունը հիմնականում մասնագիտացված է բուսաբուծության (հացահատիկ, կերային մշակաբույսեր, կարտոֆիլ և այլն), ինչպես նաև անասնապահության ուղղությամբ:

Բուսաբուծության ճյուղի կարևոր խնդիրներից է գյուղմշակաբույսերի սերմնաբուծության կազմակերպումը: Այդ կարևոր խնդրի լուծման համար մարզում լուրջ գործընթաց է սկսվել, որի շնորհիվ տեղական սերմարտադրողների կողմից մարզի գյուղացիական և ֆերմերային տնտեսություններին այս ժամանակահատվածում մատակարարվել են գարնանացան գարու 30տ, հաճարի 27,0տ, վարսակի՝ 18,0տ սերմացուներ:

ՀՀ կառավարության 2021 թ. փետրվարի 11-ի  N 176-Լ որոշման համաձայն՝ սերմացուները շահառուներին կտրվեն մատչելի պայմաններով՝ շուկայականից ավելի ցածր գնով՝ շուրջ 50 տոկոս, իսկ սահմանամերձ բնակավայրերում՝ շուրջ 70 տոկոս: Սուբսիդավորման կամ փոխհատուցման չափերի սահմանումը պայմանավորված է շուկայական միջին գներից ցածր գին ապահովելու հանգամանքով։

Մարզ է ներկրվել 20 տոննա կորնգանի սերմացու, 100 տոննա /վրացական/ ազոտական պարարտանյութ: Ներկրման գործընթացը շարունակվում է:

2020թ. մարզ է ներկրվել ընդամենը 1420տ ազոտական պարարտանյութ, որից 650տ՝ ԻԻՀ, 720 տ՝ Վրաստանից, 50տ՝ ՌԴ-ից: Մյուս կարևոր՝ ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի օգտագործման ծավալները, ցավոք, մնում են նույնը՝ թանկ լինելու պատճառով:

Ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքների կազմակերպման շնորհիվ մարզի «Սյունիք» ՋՕ ընկերության հետ համատեղ վեր են հանվել ոռոգման համակարգում առկա թերություններն ու խնդիրները և ներկայացվել ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտե:

Տարեսկզբին  հաշվառվել է անասնագլխաքանակը: Խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը կազմել է 51134 գլուխ, նախորդ տարվա համեմատ աճը կազմել է 2329 գլուխ: Մանր եղջերավոր կենդանիների գլխաքանակը` 108082, նախորդ տարվա համեմատ աճը` 4694 գլուխ:

Մարզի անասնաբուժական ծառայության հետ համատեղ վերահսկվում և համակարգվում են գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների դեմ պայքարի աշխատանքներ:

Արցախյան պատերազմի հետևանքով մարզի գյուղատնտեսության ոլորտին պատճառված վնասները` գույքագրման միջոցով (թե՛ հողային ֆոնդի, թե՛ անասնագլխաքանակի և թե՛ գյուղտեխնիկայի)  ճշգրտվում են և այն պատրաստ լինելուց հետո ըստ փաստացի արդյունքների կիրականցվեն կոնկրետ միջոցառումներ:

Անհրաժեշտ ուշադրություն է դարձվել բնության և շրջակա միջավայրի պահպանությանը, ապահովվել՝ համագործակցություն բնապահպանական խնդիրներ  իրականացնող հասարակական կազմակերպությունների հետ:

Հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների հետ համատեղ աշխատանքներ են տարվել  մարզի ֆլորայի և ֆաունայի պահպանման և վերարտադրման, ինչպես նաև  իրավախախտումների կանխման ուղղությամբ:

Աշխատանքներ են տարվել համայնքների ընդհանուր օգտագործման տարածքներում ապօրինի ծառահատումների, աղբակույտերի և արտադրական թափոնների տեղափոխման ուղղությամբ: Տեղական ծրագրեր են մշակվել նաև գյուղական բնակավայրերում ծառատնկումների կազմակերպման, փողոցների մաքրման ուղղությամբ:

  • Կազմակերպվել և իրականացվել են 2020-2021 ուսումնական տարվա դպրոցական առարկայական օլիմպիադաների տարածքային և մարզային փուլերը: Մարզային փուլին մասնակցած 668 աշակերտից 299-ը արժանացել են մրցանակների:

Մարզում գտնվող Արցախի Հանրապետության աշակերտների ուսումնառությանը նպաստելու նպատակով ԱՄՆ-ի անհատ բարերարների և ԱՄՆ-ի քաղաքացի Գրեգորի-Ստեփան Կրիկորյանի  կողմից «Կապանի թիվ 1 հիմնական դպրոց» և «Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություններին նվիրաբերվել է 24 նոր համակարգիչ:

Հաստատվել են Սյունիքի մարզպետարանի համակարգի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2020-2021 ուստարվա 2-րդ կիսամյակի կոմպլեկտավորումները (1073.5 դասարան, 15083 աշակերտ):

Ամենօրյա աշխատանքներ են տարվել Արցախից տեղահանված և Սյունիքի մարզում բնակություն հաստատած դպրոցահասակ երեխաների վերաբերյալ տեղեկատվության հավաքման և սահմանված կարգով մարզի կրթական հաստատություններում ընդգրկելու ուղղությամբ:

Սյունիքի մարզպետարանը մարզի ուսումնական հաստատությունների համար ստացել է 2664 «Դեզտաբ» ախտահանիչ միջոց, 222888 հատ դիմակ և տրամադրել 110 ուսումնական հաստատությունների:

Արցախից եկած ավելի քան 300 աշակերտին «Իմ քայլը» հիմնադրամի կողմից տրամադրվել են պայուսակներ և գրենական պիտույքներ:

Մարզի 31 դպրոց, որոնք որևէ առարկայից չունեն համապատասխան մասնագետներ, ԾԻԳ-ի կողմից համալրվել են համակարգչային տեխնիկայով՝ հեռավար դասեր կազմակերպելու համար:

  • 2021 թվականի հունվար-փետրվար ամիսներին մարզում «Կապանի մշակույթի կենտրոն» ՊՈԱԿ-ը  կազմակերպել է միջոցառումներ Սյունիքի սահմանամերձ բնակավայրերում ու մարզում  տեղակայված N զորամասերում:
    «Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ-ը կազմակերպել է  Ամանորի միջոցառումներ` Արցախից տեղահանված երեխաների համար:
  • Իրականացվել է մարզի բժշկական հաստատությունների նյութատեխնիկական բազայի գույքագրում, մասնավորապես ուսումնասիրվել են բժշկական կենտրոնների, գյուղական առողջության կենտրոնների և բուժամանկաբարձական կետերի շենքային պայմանները, կատարվել է կարիքների գնահատում:

ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբին ներկայացվել է 8 առաջարկություն՝ առողջապահական համակարգի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ:

Շարունակվել է COVID-19 համավարակի դեմ արդյունավետ պայքարը: Մարզպետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի կողմից ամենօրյա ժամանակացույցով իրականացվել է հիվանդների և կոնտակտավորների թվի նկատմամբ մշտադիտարկում: Առանձնակի ուշադրության կենտրոնում էին հակահամաճարակային միջոցառումները:

  • Ուսումնասիրվել են մարզպետարան դիմած քաղաքացիների դիմումները, կազմվել դիմումատու ընտանիքների սոցիալական վիճակը բնութագրող համառոտ եզրակացություններ և ներկայացվել դրամական օգնությունների բաշխման հանձնաժողովի քննարկմանը: Դրամական օգնության խնդրանքով դիմած 407 դիմումից բավարարվել է 301-ը, այդ թվում՝

-զոհված զինծառայողների 9 ընտանիքի տրամադրվել է 850.0 հազ. դրամ,

- վիրավորների 20 ընտանիքի  տրամադրվել է 1.66 մլն  դրամ,

-  անհետ կորած 11 ընտանիքի  տրամադրվել է 1.12 մլն դրամ:

  • Պաշտպանության բնագավառի լիազոր պետական մարմինների և Կապան, Գորիս,   Տեղ, Մեղրի համայնքների ղեկավարների հետ ուսումնասիրվել են ՀՀ հարավարևելյան սահմանի անվտանգության ապահովման նպատակով անհրաժեշտ թվով 15 միավոր հողամասերի տեղադրվածությունները և մշակվել դրանց հետ կապված աշխատանքների (նպատակային նշանակության փոփոխության, անհատույց սեփականության իրավունքով փոխանցման, հողամասերի ամրացման, նվիրատվության ընդունման) իրականացման հստակ ժամանակացույց: Մշակված ժամանակացույցին համապատասխան ներկայումս իրականացվում են նախանշված աշխատանքները:
  • 2020թ. դեկտեմբեր ամսից սկսած պաշտպանության բնագավառում իրավասու պետական մարմինների կողմից սահմանների պաշտպանության (դիրքավորման) աշխատանքներին զուգընթաց սահմանամերձ բնակավայրերում հաշվառվել են տնտեսական շրջանառությունից ժամանակավորապես (մինչև ՀՀ պետական սահմանի՝ օրենսդրությամբ սահմանված կարգով սահմանազատումը) դուրս մնացած հողատարածքները: Ներկայումս միջոցներ են ձեռնարկվում դրանք ըստ նպատակային նշանակության և ըստ սեփականության ձևերի տարանջատելու համար:

Մարզպետին վերապահված լիազորությունների շրջանակում անխափան իրականացվել են հողօգտագործման բնագավառին առնչվող այլ խնդիրներ ևս: Մասնավորապես՝ նախապատրաստվել և օրենսդրությամբ սահմանված կարգով ՀՀ կառավարության քննարկմանն են ներկայացվել ենթաօրենսդրական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին առաջարկներ:

  • Սյունիքի մարզում 2020 թվականին կառավարության կողմից հաստատվել է համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված թվով 27 սուբվենցիոն ծրագիր՝ ընդհանուր 8.48 մլրդ դրամ նախահաշվային արժեքով: 2020 թվականի ընթացքում սուբվենցիոն ծրագրերի իրականացման նպատակով կնքվել են 6.57 մլրդ դրամի պայմանագրեր:

Ծրագրերից 2020 թվականի ընթացքում ամբողջությամբ չեն իրականացվել 19-ը՝ պայմանավորված հանրապետությունում հայտարարված ռազմական և արտակարգ դրությամբ:

2021 թվականի մարտ ամսին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 16.11.2006թ. N 1708-Ն որոշմամբ հաստատված կարգի՝ Սյունիքի մարզի համայնքներից Սյունիքի մարզպետարան ուղարկվել են համայնքների տնտեսական եվ սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի 23 սկզբնական հայտ՝ 5,2 մլրդ ՀՀ դրամ նախնական արժողությամբ: Նշված սուբվենցիոն հայտերը միջգերատեսչական հանձնաժողովի հավանությանն արժանանալու կամ մերժվելու  նպատակով համապատասխան կից գրություններով ուղարկվել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն:

  • Առցանց հանդիպում է տեղի ունեցել ՀՀ-ում ԵՄ դեսպան տիկին Անդրեա Վիկտորինի, ինչպես նաեւ Եվրոպական հանձնաժողովի հարեւանության եւ ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի եւ Արեւելյան գործընկերության բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի եւ արտաքին գործողության եվրոպական ծառայության՝ Արեւելյան գործընկերության երկրների հետ երկկողմ հարաբերությունների բաժնի ղեկավար Ռիչարդ Թիբելսի հետ ՀՀ-ԵՄ 2021-2027 թթ. բազմամյա ինդիկատիվ ծրագրի նախագծի շուրջ: Քննարկվել են Մեղրիի եւ Գորիսի ջրամբարների կառուցման, մարզի ոռոգման համակարգերի հիմնանորոգման, կառուցման, չգազիֆիկացված բնակավայրերի՝ բարվոք շենքային պայմաններ ունեցող դպրոցներում արեւային ֆոտովոլտային կայանների տեղադրման եւ Տեղ համայնքի կոյուղու ցանցի կառուցման հարցերը:
  • Հանդիպում է կայացել Հայաստանում Իրանի Իսլամաական Հանրապետության դեսպանի եւ Արտաքին գործերի փոխնախարարի հետ, քննարկվել են չրերի արտադրության սարքավորումներ ներկրելու, պարսկերեն լեզվի դասավանդման, բրդի արտահանման հարցերը: Քննարկվել են նաեւ Սյունիքի գյուղատնտեսությունը զարգացնելու համար (շուկայականից ցածր գներով) անհրաժեշտ վառելիքի, պարարտանյութերի եւ սերմացուների բազաների ստեղծման հարցերը:
  • Դրամական օգնություն է տրամադրվել Սյունիքի մարզի հեմոդիալիզ ստացող հիվանդներին:

 

Սյունիքի մարզպետարան

 

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

21.12.2024 09:29

Կապան համայնքի կանանց երգչախմբի համերգը

20.12.2024 21:31

Պահեստային տարածքի վարձակալության մրցույթ

20.12.2024 20:13

Մեղրիի փոքր թաղի վերածնունդը` պատմության եւ զբոսաշրջության նոր շունչ

20.12.2024 19:13