Գորիս. 107 տարի անց էլ հայոց ազգային վերքը չի սպիացել, քանզի դա անամոքելի է

24.04.2022 13:06
3508

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությունները Գորիսում մեկնարկել էին մեկ օր առաջ՝ ապրիլի 23-ի երեկոյան:

Գորիսի պետական համալսարանի ու Գորիսի պետական քոլեջի դասախոսական եւ ուսանողական կոլեկտիվները Շահան Նաթալի մեծ վրիժառուի հուշարձանից (գտնվում է Գորիսի պետական համալսարանի բակում) ջահերթ կատարեցին եւ՝ նախ՝ ծաղկադրում կատարեցին Գարեգին Նժդեհի հուշարձանին, ապա՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող համալիրի խաչքարի պատվանդանին:

Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի եւ ինքնապաշտպանական կռիվների հերոսների հիշատակի օրը, մարդաշատ էր Գորիսի այն հուշահամալիրի տարածքը, որտեղ գորիսեցիները սովորաբար այցելում են Մեծ եղեռնի զոհերի, ինչպես եւ Սպիտակի երկրաշարժի զոհերի  հիշատակի օրերին:

Մարդկանց այցելությունները, նրանց խոսակցությունները վերստին հաստատում էին, որ 107 տարի  անց էլ հայոց ազգային վերքը չի սպիացել, քանզի դա անամոքելի է:

107 տարի  անց էլ Հայոց ցեղասպանության հետեւանքները վերացված չեն, եւ մեր պահանջատիրությունը (անկախ ամեն ինչից) շարունակում է չլուծված մնալ:

Ոգեկոչման արարողություններին այս տարի, սակայն, միախառնված էին ինչ-ինչ տագնապալից մտորումներ՝ պայմանավորված հայոց Արցախի  շուրջ տեղի ունեցող իրադարձություններով, նաեւ Սյունիքի շուրջ դեռեւս իշխող անորոշություններով:

Հայ ժողովրդի մի մեծ մասին հայրենազրկած եւ ոչնչացրած Թուրքիան 107 տարվա ընթացքում ոչ միայն զղջում չի արտահայտել կատարածի համար, այլեւ  շարունակում է նենգափոխել պատմությունը: Եվ այդ համապատկերի վրա հայ-թուրքական հաշտեցման գործընթացը, կամա-ակամա, անկեղծություն չի ներշնչում ու արդարացի  կասկածների տեղիք է տալիս՝ մանավանդ, երբ  հիշում ենք Արցախյան 3-րդ պատերազմի ընթացքում Թուրքիայի որդեգրած քաղաքականությունը, որը, կարելի է ասել, դեռեւս 19-րդ դարավերջին սկիզբ առած հայոց  ցեղասպանության յուրօրինակ շարունակություն էր:

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը Գորիսի հուշահամալիր այցելեցին ԵԿՄ Սյունիքի մարզային խորհրդի նախագահ Մելիքսեթ Պողոսյանը, փոխնախագահ Կարո Ավանեսյանը, ՀՀ ԶՈՒ հատուկ նշանակության բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանը, ԵԿՄ Գորիսի բաժանմունքի նախագահ Հենրիկ Ասրյանը, մի խումբ երկրապահներ, ինչպես նաեւ բանակային կորպուսի հրամանատարական կազմն ու կատարեցին ծաղկադրում:

ԵԿՄ Սյունիքի մարզային խորհրդի նախագահ Մելիքսեթ Պողոսյանը հուշահամալիրում՝ ճեպազրույցի ընթացքում, մասնավորապես նշեց՝ «Սյունիքի երկրապահն այսօր նույնպես հայոց ազգային բանակի կողքին է եւ ձգտում է անել առավելագույնը՝ երկրամասի սահմանների պաշտպանությունն ամրապնդելու ու մեր ազգային միասնությունը վերականգնելու ուղղությամբ»:

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38