Մայիսի 2-ին կհրապարակվի Մանվել Փարամազյանի խափանման միջոցի փոփոխության որոշումը

30.04.2022 18:02
4164

Հարգելի հայրենակիցներ` մայիսի 2-ին, ժամը 17։00-ին` ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում, դատավոր Լուսինե Սեփխանյանի նախագահությամբ կհրապարակվի Մանվել Փարամազյանի խափանման միջոցի փոփոխության որոշումը` մի որոշում, որի արդարությանը անհամբեր սպասում է քաջարանցին և Փարամազյանին ճանաչող ցանկացած հայ մարդ։

Մանվել Փարամազյանի ազատությունը օրվա հրամայական է համայնքի և համայնքի բնակիչների համար, ովքեր անհամբեր սպասում են նրա վերադարձին։ Օրվա ընթացքում ստանում եմ բազմաթիվ հեռախոսազանգեր ու հաղորդագրություններ և դրսում մարդկանց հանդիպելուց առաջին հարցը դա է, թե ե՞րբ է վերադառնալու մեր համայնքի ղեկավարը։

Համայնքն հավատով սպասում է, որ մայիսյան առաջին երկուշաբթին կբերի արդարությամբ համեմված ավետիս` Քաջարան համայնքին և Սյունյաց աշխարհին։

Հավատով և անհամբեր սպասում ենք այդ ազատությանը։

Դավիթ Համբարձումյան-ի ֆեյսբուքյան էջից

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02

Թուրքիան սահմանը կբացի Երևանի և Բաքվի համաձայնությունից հետո. Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար

12.11.2026 16:08

Ուկրաինան մեծ հետաքրքրությամբ հետևում է հետկnնֆլիկտային շրջանում Ղարաբաղում և «Արևելյան Զանգեզուրում» Ադրբեջանի կողմից իրականացվող վերականգնողական աշխատանքներին. Զելենսկին՝ Ալիևին

12.11.2026 15:37

Փոխոստիկանապետն ասաց, որ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյանի սպանnւթյան գործով մեղադրյալ

12.11.2026 15:18

Հիմա անհրաժեշտ է վերանորոգել մեր երկրների միջև երկաթուղին և բացել սահմանները. Փաշինյանը՝ թուրք լրագրողին

12.11.2026 15:06

Մատվիենկոն հայտարարել է, թե ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում «Հայաստանը շատ բան կկորցնի»

12.11.2026 14:34

Մի անմեղ հարց ՔՊ–ի կապանյան նախընտրական թիմի երեք առաջատարին

12.11.2026 14:25

Քաջարանի թունելի կառուցման ծրագրի շրջանակում Հայաստան է ներմուծվել ստորգետնյա հորատման հատուկ տեխնիկա

12.11.2026 10:49

ՀՀ գործող ղեկավարները կրակի հետ են խաղում․ ՌԴ պատգամավորների անդրադարձը՝ ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելուն

12.11.2026 10:39

Ուիթքոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա

12.11.2026 10:09