Բեմահարթակում ֆրանսիացի ալտահարն է

29.07.2023 11:36
1311

Դեռ չեն մարել Կապանի  երաժշտական փառատոնի արձագանքները՝ միջազգային ճանաչում ունեցող երաժիշտների կատարումների հաճելի զգացողությունները: |

Եվ ահա կապանցի երաժշտասերը մասնակիցն է լինում մի բարձրակարգ երաժշտի հետ հանդիպման ևս: Հայաստանի պետական ֆիլհարմոնիան ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացնում է «Լսիր» խորագրով մարզային համերգաշարը՝ անվանի երաժիշտների մասնակցությամբ: Ակցիայի շրջանակում Կապանի արվեստի պետական քոլեջի Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճում հուլիսի 28-ի երեկոյան մենահամերգով հանդես եկավ ֆրանսիացի ալտահար և կոմպոզիտոր Վանսան Ռուայեն:

Ժամանակակից ակադեմիական երաժշտության ամենավառ մեկնաբաններից մեկի կատարմամբ հնչեցին Յոհան Սեբաստիան Բախի, ինչպես նաև 20-րդ դարի նորարար կոմպոզիտորներ Ջիանչիտո Շելսիի և Հորացիու Ռադուլեսկուի բարդագույն ստեղծագործությունները:

Կատարումների ընթացքում ալտահարն անհրաժեշտ բացատրություններ էր տալիս, ինչպես նաև ելույթի որոշ կտորներ ուղեկցվում էին վոկալ կատարումով: Ակնհայտ էր, որ նվագելիս երաժիշտը նաև իմպրովիզներ էր անում, իր ձևակերպմամբ՝ ճանապարհորդություն դեպի հնչյունի ներսը:

Մինչ համերգը՝ կեսօրից հետո, ալտահարը վարպետության դաս անցկացրեց կապանցի պատանի երաժիշտների հետ: Նա տպավորված էր կապանցի հանդիսատեսի պահվածքով, ինչպես նաև հաճելի տպավորություններ էր ստացել՝ նախօրեին լինելով Տաթևի վանական համալիրում:

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40