«Սյունյաց երկիրը» Սյունիքի միջնակարգ դպրոցում էր

25.05.2021 16:45
5476

Սյունիքի միջնակարգ դպրոցի 7-րդ, 8-րդ, 9-րդ դասարանների աշակերտների համար կազմակերպվել էր մասնագիտական կողմնորոշման դաս։ Մասնագիտությունը, որին պիտի ծանոթանային աշակերտները՝ լրագրությունն էր։

 Լրագրություն մասնագիտության դրական կողմերն ու դժվարություններն աշակերտներին ներկայացնելու պատասխանատու պարտականությունը ստանձնել էր «Սյունյաց երկիր» թերթի խմբագրակազմը՝ մասնագիտական կրթական աջակցությունների գծով փոխտնօրեն Արմինե Վեզիրյանի հրավերով։

Դասաժամի սկզբում Վահրամ Օրբելյանը ներկայացրեց լրագրության կրած փոփոխությունները, որոնց հանդիպել է ինքն իր երկարամյա գործունեության ընթացքում։ Վահրամ Օրբելյանը կարեւորեց տպագիր մամուլ ընթերցելը, հորդորեց երեխաներին ծանոթանալ ներկայիս մանկապատանեկան ամսագրերին, կարդալ ու շատ կարդալ, քանի որ միայն կարդալով է հնարավոր ունենալ սեփական աշխարհայացք։

Աշակերտներին հետաքրքրում էին պահանջները, որոնց պիտի համապատասխանի լրագրողը։ Նրանք մեծ հետաքրքրությամբ եւ ուշադրությամբ էին լսում խմբագիր Սամվել Ալեքսանյանին, ով ի պատասխան նրանց հարցերի, ներկայացնում էր  դժվարությունները, որոնց բախվել է հենց ինքը։

Դպրոցահասակներն ուզում էին իմանալ, թե ինչո՞ւ ենք ընտրել հենց լրագրողի մասնագիտությունը, թե ի՞նչ է տալիս մեզ լրագրությունը եւ եթե նորից ընտրելու հնարավորություն ունենանք, մասնագիտական նույն ուղի՞ն կընտրենք արդյոք։ Նրանց ներկայացրի "Ֆրանս 3" հեռուստաընկերության լրագրողի պատասխանը, որն ինձ ուղղորդել էր դառնալ լրագրող․ «Սա մասնագիտություն է, որը քեզ թույլ է տալիս դառնալ այնքան հայտնի, որքան ցանկանում ես»։  

Հանդիպման ավարտին, խմբագրի առաջարկով, բոլորով երգեցինք «Նժդեհի երգը»։

Տիգրանուհի Բադալյան

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02