Սարգսյան Նարեկ․ գիրք սիրող բժիշկ զինվորը

15.02.2021 10:27
7755

Նարեկ Սարգսյանը ծնվել է 2001թ․ սեպտեմբերի 12-ին Ագարակ քաղաքում, միջնակարգ կրթությունը ստացել է տեղի դպրոցում, սովորել է գերազանց։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետ։

Նարեկը բազմաթիվ երազանքներ ուներ, բազմաթիվ հետաքրքրություններ, բժիշկ դառնալու նպատակն չէր խանգարում, որ գերազանց սովորեր պատմություն, գրականություն, հայոց լեզու եւ այլ առարկաներ։ Առաջին կուրսը գերազանց է ավարտել, համակուրսեցիները նրա մասին չեն կարողանում խոսել առանց արցունքների․ պատմում են, որ Նարեկը պատրաստակամ էր օգնելու բոլորին, հարգալից էր , համեստ, խելացի․․․

 2020թ․ օգոստոսի 6-ին զորակոչվել է բանակ՝ ծառայել  Մարտակերտում։

Գիտակից ու հայրենասիրության գաղափարով մեծացած երիտասարդի համար Արցախում զինվոր լինելը պատիվ էր։ Նորակոչիկ Նարեկը մեկ պատասխան ուներ ծնողների բոլոր հարցերին՝ «լավ եմ»։

Միայն զոհվելուց հետո են ծնողներն իմացել, որ իրենց որդին հոսպիտալում է եղել՝ առողջական խնդիրներ է ունեցել։

Ծնողներից գրքեր էր խնդրել, որովհետև չէր կարողանում լիարժեք ապրել առանց իր գրքերի․ գրքերն իրենն էին, ինքը՝ գրքերինը, շատ փոքրուց էր դյութվել գրքերով, գրքերը նրան ազատ մտածելու, սեփական խոսքն ու գաղափարներն ունենալու առանձնահատկություն էին շնորհել, որով տարբերվում էր իր հասակակիցներից։

Սեպտեմբերի 27-ին մեր հրոսակ հարեւանը, առանց հայտարարելու, պատերազմ սկսեց Հայոց Արցախի դեմ․ անօդաչուի հարվածից զոհվեց Նարեկը՝ ավարտվեց բացառիկ գիտելիքներով օժտված ապագա բժշկի կենսագրությունը․․․

Նարեկի մարմինն ամփոփված է Ագարակի գերեզմանատանը․․․

 

Տիգրանուհի Բադալյան

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40