Շինարարական ակտիվ եռուզեռ Կապանում

21.07.2021 20:52
5627

Կապան համայնքը այս օրերին վերածվել է ակտիվ շինհրապարակի, որտեղ մի քանի ուղղություններով ընթանում են հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքներ։

Համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը ամենօրյա և անմիջական հսկողության տակ է պահում կատարվող աշխատանքների ընթացքը և վերահսկում դրանց որակյալ կատարման ապահովումը:

Ներքոնշյալ բոլոր աշխատանքներն իրականացվում են համայնքի բյուջեի միջոցներով։

Փողոցների պատշաճ մակարդակը պահպանելու և վարորդներին հնարավոր անհարմարություններից ձերբազատելու նպատակով քաղաքի կենտրոնական և երկրորդական փողոցներում իրականացվել են ասֆալտաբետոնե ծածկի փոսային նորոգման աշխատանքներ։ Նշյալ շինաշխատանքները ընդգրկել են համայնքի՝ առավել անմխիթար վիճակում գտնվող Երկաթուղայինների, Շահումյան(կայարանամերձ և աջափնյակ հատված), Մ․Ստեփանյան, Գ․Նժդեհ, Թումանյան, Ա․Մանուկյան, Գր․Արզումանյան, Ռ․Մինասյան, Լեռնագործների փողոցները, Դավիթ Բեկ թաղամասը և դեպի Հալիձոր թաղամասի կամուրջը տանող ճանապարհահատվածը։

 Շինարարական աշխատանքների պայմանագրային արժեքը՝ 7 906 860 ՀՀ դրամ

 Շինարարական կազմակերպությունը՝ «ԿԱՊԱՆԻ ՃՇՇ» ՍՊԸ

 Ասֆալտապատման և սալիկապատման աշխատանքներ են իրականացվում Մ․Ստեփանյան 20 և Գ․Նժդեհ 12 շենքերի բակային տարածքներում։

 Շինարարական աշխատանքների պայմանագրային արժեքը՝ 11 792 868 ՀՀ դրամ

 Շինարարական կազմակերպությունը՝ «ԿԱՊԱՆԻ ՃՇՇ» ՍՊԸ

 Երկրորդ շնչառություն է ստանում Մ․Պապյան 18 շենքի բակային հատվածը, որտեղ նախատեսվում է իրականացնել սալիկապատման, նստարանների տեղադրման, խաղահրապարակի կառուցման, ինչպես նաև ծառատնկման աշխատանքներ։

 Շինարարական աշխատանքների պայմանագրային արժեքը՝ 13 534 066 ՀՀ դրամ

 Շինարարական կազմակերպությունը՝ «ԿԱՈԼԻՆ» ՍՊԸ

 Բարեկարգման հաջորդ հասցեն Ա․ Մանուկյան, Շահումյան, Հ․Ավետիսյան, Սպանդարյան փողոցների հատման կամուրջի (կենտրոնական) մայթերն են։ Այստեղ ևս նախատեսվում է սալիկապատման, եզրաքարերը, բազրիքները և լուսատուները նորերով փոխարինման աշխատանքներ։

 Շինարարական աշխատանքների պայմանագրային արժեքը՝ 24 800 000 ՀՀ դրամ

 Շինարարական կազմակերպությունը՝ «ԿԱՊԱՆԻ ՆՈՐՈԳՇԻՆ» ՍՊԸ

 Ա․Մանուկյան 1-ին նրբանցքի թիվ 1/2 հասցեում նախատեսվում է հիմնել նոր մարտարվեստի դպրոց, որի շինարարական աշխատանքները կմեկնարկեն մոտակա ժամանակներում։

 Շինարարական աշխատանքների պայմանագրային արժեքը՝ 31 703 970 ՀՀ դրամ

 Շինարարական կազմակերպությունը՝ «ԼԻԱՇԻՆ» ՍՊԸ

 Բարեկարգման մյուս հասցեն Վահանավանքի թաղամասն է, որտեղ վանքի հարևանությամբ կկառուցվի 4 տաղավար, ինչն էլ իր հերթին կբարելավվի բնակչության ազատ ժամանցի և հանգստի կազմակերպման որակը։

 Շինարարական աշխատանքների պայմանագրային արժեքը՝ մոտ 21 000 000 ՀՀ դրամ

 Շինարարական կազմակերպությունը՝ «ԱՐՇ-ԱՐԱ» ՍՊԸ

 Մոտակա ժամանակներում իրականացվող աշխատանքներից է նաև Մ․Ստեփանյան փողոցի թիվ 8 շենքի տանիքի նորոգման և Շահումյան փողոցի թիվ 2 շենքի հարևանությամբ տեղադրվող կանգառի աշխատանքները։

 Շինարարական աշխատանքների պայմանագրային արժեքը՝ 6 306 000 ՀՀ դրամ

 Շինարարական կազմակերպությունը՝ «ԲԻԼԴԵՐՍ» ՍՊԸ

 

Անտոնիու Գուտերեշը կայցելի Երևան

13.10.2026 22:17

Փորձում են Շաքիի հերոսացած մորը վարկաբեկել. ովքեր են նրանք

13.10.2026 17:21

Պեսկովը հայտարարել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև դիզելային գործարքը խոչընդոտելու՝ Եվրոպայի փորձերի մասին

13.10.2026 17:11

6-ամյա երեխային ապտակելու դեպքով Սիսիանում քրեական հետապնդում է հարուցվել

13.10.2026 16:56

В Ереване отметили годовщину освобождения Ереванской крепости от персидского ига

13.10.2026 16:51

Բաքուն հայտնում է, թե Նախիջևանը «Զանգեզուրի միջանցքին միացնող երկաթուղու շինարարությունն ընթանում է արագացված տեմպերով»

13.10.2026 16:32

Ալիևի կուսակցությունը բողոքել է Էրդողանի գլխավոր խորհրդականից՝ նրա հայտարարությունները որակելով «պոպուլիստական և անպատասխանատու»

13.10.2026 16:12

Ղարաբաղից տեղահանվածների սոցիալական և բնակարանային խնդիրները պետք է վեր լինեն քաղաքական շահարկումներից. Նազելի Բաղդասարյան

13.10.2026 15:35

Հարևանը ժամը 23:00-ից հետո խախտում է լռությունը. ե՞րբ է կիրառվում նախազգուշացում, և ե՞րբ՝ 40 000 դրամ տուգանք

13.10.2026 15:00

Մենք պատրաստվում ենք պատերազմի՝ դրանից խուսափելու համար․ Լուկաշենկո

13.10.2026 14:44

«Ռուսական երկաթուղիների» ղեկավարը աշխատանքային այցով կժամանի Երևան

13.10.2026 12:49

Ինչի՞ մասին է խոսում սահմանային գոտում նկատվող ակտիվությունը. «Փաստ»

13.10.2026 12:05