Արմեն Գասպարյան. մերօրյա նահատակը Կապանից

10.10.2022 18:09
4296

Նոյեմբերի 9-ին  ստորագրված եռակողմ հայտարարությունն այդպես էլ  խաղաղություն չբերեց Հայաստան աշխարհին:

Թշնամին առիթը բաց չի թողնում և պարբերաբար լարվածություն է ստեղծում շփման գծում, իսկ սեպտեմբերի 13-ին լայնածավալ  հարձակում ձեռնարկեց մեր հանրապետության սահմանների ողջ երկարությամբ: Մարտական գործողություններն առանձնապես թեժ էին Ջերմուկի, Մեծ Իշխանասարի և Ներքին Հանդի ուղղություններով:

Ջերմուկի ուղղությամբ տեղի ունեցած անհավասար մարտերում զոհվեց 19-ամյա Արմեն Արկադիի Գասպարյանը՝ Կապանից:

Ծնվել է 2003 թ. ապրիլի 27-ին, ավարտել է Կապանի թիվ 8 միջնակարգ դպրոցը: Ավարտական վկայականը ստանալուց հետո 2021թ. հուլիսին զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության:

Արմենի դասղեկը՝ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Սաթինե Հարությունյանը նրան բնութագրեց որպես հայրենասեր պատանու, ով միշտ շեշտում էր, թե պատվով է ծառայելու հայրենիքին: Ոգով ուժեղ էր, ոչնչի առջև չէր ընկրկում, ինչ ասում էր՝ պիտի կատարեր, հավատարիմ ու լավ ընկեր էր:

Հասակ է առել Արկադի Գասպարյանի և Նատալյա Ալեքսանյանի բարեպաշտ ընտանիքում, ունի մեկ քույր…

Արմենն ու իր զինակիցները նահանջի հրամանին չեն ենթարկվել՝ երդվելով, որ  կռվելու են մինչև վերջ: Եվ եթե Ջերմուկի ուղղությամբ թշնամին էլ ավելի առաջ չի եկել, Արմենի ու իր մարտական ընկերների պայքարի շնորհիվ է նաև…

Զինվորի դին հնարավոր եղավ գտնել երկար փնտրելուց հետո:

Հարյուրավոր կապանցիներ հայրենիքի նահատակ պաշտպանին հոկտեմեբրի 5-ին վերջին հրաժեշտը տվեցին մարզկենտրոնի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում, որտեղ կազմակերպվել էր հոգեհանգստյան արարողություն՝ ձեռամբ Կապանի  հոգևոր հովիվ Տեր Խաչատուր քահանա Հայրապետյանի:

Նահատակ մարտիկին հոկտեմբերի 6-ին զինվորական պատիվներով մայր հողին հանձնեցին  Բաղաբուրջի հուշահամալիրում:

Խունկ և խոնարհում հայրենիքի համար նահատակված Արմեն Գասպարյանի հիշատակին:

Վահրամ Օրբելյան

 

***

«Պապ, շրջափակման մեջ ենք ընկել, ձեզ լավ նայեք, հաջող». Կապանցի 19-ամյա Ապերը Ջերմուկում շարունակել է «բոյ» տալ, երբ թշնամին արդեն խրամատում էր

19-ամյա Արմեն Գասպարյանը, ում Կապանում բոլորն Ապեր էին ասում, սեպտեմբերի 13-ի լուսադեմին մոտ մեկ ժամ Ջերմուկի դիրքերում կատաղի մարտ է վարել՝ իմանալով, որ շրջափակման մեջ է գտնվում և թշնամու ուժերը թվաքանակով իրենցից մի քանի անգամ գերազանցում են:

«Ամբողջ գիշեր կապի մեջ եմ եղել հետը, կես ժամը մեկ զանգում էր, ասում էր՝ պապ, հանգիստ եղեք, մեզ վրա չեն կրակում: Սկզբում Ջերմուկի ներքևի դիրքերն էին թիրախավորել, բայց առավոտյան 7-ի կողմերն ուժեղ հարձակում է եղել այն դիրքերի վրա, որտեղ որդիս էր: Ամսի 13-ի առավոտյան՝ 8:05 րոպե զանգեց մորը՝ թե տուր պապային, մամ: Վերցրեցի, ասաց՝ պապ, շրջափակման մեջ ենք ընկել, ձեզ լավ նայեք, հաջող ու անջատեց: Դա որդուցս ստացած վերջին զանգն էր»,-«Փաստինֆո»-ին պատմում է Արմենի հայրը՝ Արկադի Գասպարյանը:

Դիրքի ավագի զոհվելուց հետո շուրջ 45 րոպե մարտը վարել է Արմենը. հրամանատարի հետ հեռակա կապը պահելով և հրետանու համար կոորդինատներ էր տալիս, և «բոյ» տալիս: Հայրը պատմում է՝ երբ դիրքի ավագի զոհվելուց հետո հրամանատարի հետ կապի դուրս եկած Արմենին հրամանատարն ասել է՝ կոորդինատներն ասա, որ հրետանին աշխատի, Արմենն ասել է՝ ես մի տարվա ծառայող եմ, ո՞նց ասեմ: Այդուհանդերձ, Արմենն այնպիսի ճշգրտությամբ էր ասում, թե ինչ հեռավորության վրա խփի մեր հրետանին, որ չորս կողմից շրջապատված լինելով թշնամական ուժերով՝ տղաները և՛ կարողացել են մեկ ժամ դիմադրել, և՛ ահռելի կորուստներ պատճառել թշնամուն:

«Վերջում երեք հոգի էին մնացել՝ որդիս և ևս երկու հոգի: Ադրբեջանցիների գցած տեսանյութ գտանք, որտեղ որդուս ճանաչեցի. հագին հրամանատարական սվիտեր էր. խոսեցնում էին տղայիս... ձայնն էլ լսեցի... Բայց Ջերմուկում ինձ ասացին, որ դժվար թե այդ երեք հոգին ողջ մնացած լինեն, ողջ չէին թողնի նրանց, քանի որ ահագին կորուստներ էին պատճառել թշնամուն: Ուժեղ «բոյ» են տվել...»,-պատմում է հայրը:

Հրամանատարն Արմենի հորը պատմել է, որ Արմենը չի հանձնվել անգամ այն ժամանակ, երբ թուրքերը լցվել էին խրամատ: Հրամանատարի վերջին զանգին արդեն թուրք է պատասխանել...
Թե երբ են գերեվարված Արմենին սպանել ադրբեջանցիները, հայրը չգիտի, բայց որոշել է, որ սեպտեմբերի 13-ն է որդին զոհվել, քանի նոր հեցն այդ օրն է զանգել ու ասել՝ շրջափակման մեջ ենք, լավ նայեք ձեզ:

Արմենը տան կրտսերն ու միակ արու զավակն էր: Նրան Ապեր ասում էին դեռևս փոքրուց:

Դպրոցն ավարտելուց հետո բանակ զորակոչված Արմենը 6-7 ամիս Վայքում է ծառայել, հետո տեղափոխվել է Ջերմուկ: Հոր պատմելով՝ տղաները՝ 6-7 ժամկետային, այդքան էլ պայմանագրային, մեկ ամսով դիրքեր էին բարձրանում՝ և՛ դիրք պահում, և՛ ինժեներական աշխատանքներ անում, յոթ օրով՝ իջնում: Արմենն ու մարտական ընկերները վերջին անգամ դիրք բարձրացան օգոստոսի կեսերին ու էլ իջնել չհասցրեցին....

Աղբյուր` Փաստինֆո

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10

ԱՄՆ-ն հինգ ժամ հարվածել է Իրանին․ Թրամփը տեղեկացրել է Կոնգրեսին ռազմական գործողությունների վերսկսման մասին

14.07.2026 12:04

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի երկու նավթավերամշակման համալիրների

14.07.2026 12:00