Հաշվի առնելով ճակատագրական և վճռորոշ պահը Լեռնահայաստանի հետագա գոյատևման համատեքստում, կոչ եմ անում պայքարել սեփական արժանապատվության համար և չթողնել դավաճաններին ոտք դնել մեր սուրբ հողում. Սուրիկ Խաչատրյան

20.12.2020 23:37
5834

Երկրի ապիկար և սրբապիղծ փաստացի ղեկավարությունը, հատկապես նիկոլ փաշինյանը իրավունք չունեն ոտք դնել սյունյաց անարատ հողի վրա, նրանք դավաճանել են Արցախին ու արցախցիներին և շարունակում են դավաճանել Սյունիքին և սյունեցիներին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյան:

«Սիրելի՛ սյունեցիներ

Մեր բնօրրանը վտանգված է առավել քան երբևէ, իսկ արժանապատվությունը՝ ոտնահարված։ Բայց մենք, ինչպես միշտ, չենք ընկճվելու, չենք ենթարկվելու դավաճանությանն ու դավադրությանը, շարունակելու ենք պայքարել և պաշտպանել մեր հայրենիքը։ Մենք պիտի ապացուցենք, որ եղել ենք, կանք և ուժեղ ենք լինելու, և որ մեզ կոտրել հնարավոր չէ։

Դեռևս հարյուր տարի առաջ սյունեցին պաշտպանեց ինքն իրեն, իր ընտանիքը, պահեց իր հողը հայրենի։

Հարյուր տարի անց աղետը նորից թակեց Սյունիքի դարպասը և ես վստահ եմ, որ նորից սյունեցին իրեն կդրսևորի որպես պետականության և հայրենիքի արժանապատիվ պաշտպան։

Երկրի ապիկար և սրբապիղծ փաստացի ղեկավարությունը, հատկապես նիկոլ փաշինյանը իրավունք չունեն ոտք դնել սյունյաց անարատ հողի վրա, նրանք դավաճանել են Արցախին ու արցախցիներին և շարունակում են դավաճանել Սյունիքին և սյունեցիներին։

Սիրելի՛ սյունեցիներ

Հաշվի առնելով ճակատագրական և վճռորոշ պահը Լեռնահայաստանի հետագա գոյատևման համատեքստում, կոչ եմ անում պայքարել սեփական արժանապատվության համար և չթողնել դավաճաններին ոտք դնել մեր սուրբ հողում։

Եվ ուրեմն Դավիթ բեկյան ուխտով և նժդեհյան ոգով շարունակենք մեր պայքարը»։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40