Հայտարարվում է մրցույթ «Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի արտադրության վարպետների թափուր տեղերի համար

10.01.2022 19:01
3460

Հայտարարվում է մրցույթ «Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի արտադրության վարպետների թափուր տեղերի համար`

Нет описания.

Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է բանավոր` հարցազրույցի միջոցով, հաստատության կողմից նախապես կազմված բանավոր առաջադրանքներից, որոնք առնչվում են դասավանդվելիք առարկային (մոդուլին) և մանկավարժական գործունեությանը:

Յուրաքանչյուր մասնակցին պատրաստվելու համար տրվելու է մինչև 15 րոպե ժամանակ իսկ պատասխանը արձանագրվում է հանձնաժողովի քարտուղարի կողմից:

Մրցույթին մասնակցելու համար անձը հաստատություն է ներկայացնում ներքոնշյալ փաստաթղթերը`

1) դիմում

2) կրթության մասին հավաստող փաստաթուղթ (դիպլոմ) (բնօրինակը և պատճենը),

3) անձնագիր (բնօրինակը և պատճենը),

4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք (առկայության դեպքում),

5) ինքնակենսագրություն

6) մեկ լուսանկար` 3x4 չափի,

7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ, բացառությամբ` Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրերի ուժով աշխատանքի թույլտվություն ստանալու պահանջից ազատված օտարերկրացիների,

8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ (բնօրինակը և պատճենը),

9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական աստիճան, կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):

Մրցույթին մասնակցելու իրավունք չունի այն անձը, ով`

1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ,

2) դատական կարգով զրկվել է մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից,

3) տառապում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ցանկում ընդգրկված այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտել մանկավարժական գործունեության կատարմանը,

4) դատապարտվել է հանցագործության համար և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատապարտվել է ոչ դիտավորյալ հանցագործություն կատարելու համար:

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերն ընդունվում են մրցույթի հայտարարության հրապարակման օրվանից սկսած 10 աշխատանքային օրվա ընթացքում մինչև 2022թ. հունվարի 21-ը ներառյալ, ամեն օր` ժամը 10.00-ից մինչև 15.00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի:

Մրցույթը տեղի կունենա 2022թ. փետրվարի 02-ին ժամը 14.00-ին «Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում, հասցե` ՀՀ Սյունիքի մարզի, ք. Գորիս, Հայկազունիների փող. 4 հասցե:

Տեղեկությունների համար զանգահարել` 094-59-54-18 077-78-22-79, հեռախոսահամարներով:

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17