Սյունիքի պարեկային ծառայության իրազեկման միջոցառում Գորիսում

18.01.2023 11:59
2558

Ժամանակակից տեխնիկական միջոցներով ու սպառազինությամբ հագեցած պարեկային  ծառայությունը ոստիկանության նոր մոդել է, որտեղ ապագա պարեկն իր ծառայությունն է իրականացնում հինգ ամսվա կրթություն և հմտություններ ստանալուց հետո: Նորարարությունը Շիրակի և Լոռու մարզերում կգործարկվի այս տարվա ապրիլից, իսկ  Արարատի, Արմավիրի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում՝ աշնանը: Այդ նպատակով ՀՀ ոստիկանությունը հայտարարել էր պարեկային ծառայության անցնելու ընդունելություն-մրցույթ, որի ստուգումներն ու հարցազրույցները կանցկացվեն 2023 թ. փետրվարի 27-ից ապրիլի 7-ը՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրում: Սյունիքի մարզին հատկացված է  130  տեղ, որից մոտ 40-ը՝ իգական սեռի ներկայացուցիչների համար:

Հունվարի 17-ին Գորիսի Գրիգոր Տաթևացի հրապարակում տեղի ունեցավ Սյունիքի մարզի պարեկային ծառայության ստորաբաժանումների կազմավորման իրազեկման միջոցառում, որի նպատակն էր ՀՀ ոստիկանության կադրային քաղաքականության վարչության և ՀՀ ոստիկանության կրթահամալիրի, Սյունիքի մարզային և Գորիսի ոստիկանության ներկայացուցիչների միջոցով քաղաքացիներին և պարեկ դառնալ ցանկացողներին իրազեկել պարեկային ծառայության մասին: Միջոցառման ընթացքում քաղաքացիները ցուցապաստառների, ցուցավահանակների, ցուցադրական սեղանների, ցուցանմուշների, «Տոյոտա» մակնիշի մեքենաներով 2 կարգախմբերի, պարեկների միջոցով ծանոթացան պարեկային ծառայության մասին, հնարավորություն ունեցան մոտիկից զննել ավտոմեքենայի ներսը,  տեսախցիկը, փարոսիկները, դյուրակիր համակարգիչները, մետաղալարե, բետոնե կամ այլ արգելանքներ  քանդելու համար նախատեսված հատուկ միջոցները, գործիքները, հանդերձանքը, ստանալ իրազեկման թերթիկ, գրքույկ, նոթատետր, գրիչ, բաժակ... Միջոցառման ընթացքում կատարվեց նաև դիմորդների նախնական ցուցակագրում:

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով բաժնի պետի տեղակալ, փոխգնդապետ Արշակ Ավագյանը միջոցառումը համարում է կայացած: Նա միջոցառման նպատակներից է համարում նաև թափանցիկության, հրապարակայնության միջոցով ոստիկանության աշխատակցի հանդեպ նախկին կարծրատիպերի մերժումը.

- Մասնավորապես, պարեկների գործառույթը նաև մարդասիրական է,- նշեց փոխգնդապետը,- հիշենք մի քանի օր առաջ Շիրակի մարզում մահամերձ վիճակում գտնվող երեխայի կյանքը փրկած երկու պարեկի օրինակելի արարքը:

 Միջոցառման հաջող անցկացմանը նպաստեցին ՀՀ ներքին գործերի և Արդարադատության նախարարությունների, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի միջև ձևավորված ընդհանուր տեղեկատվական դաշտը, աշխատակիցների համագործակցությունը:

ՎԱՉԵ ՄԿՐՏՉՅԱՆ

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40