Հուշամրցաշար՝ զոհված մարտիկի հիշատակին

12.10.2026 12:18
731

Հոկտեմբերի 10-ը 44-օրյա պատերազմում հերոսացած Տիրան Պետրոսյանի ծննդյան տարեդարձն է։ Նա կդառնար 26 տարեկան, բայց, հազար ափսոս, միայն 20 գարուն հասցրեց ապրել․․․

Ավարտելով միջնակարգը՝ 2017 թ․ ընդունվեց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ։ Հեռահար նպատակ ուներ ֆուտբոլիստ դառնալու։ 2019 թ․ հունվարին զորակոչվեց բանակ։ Ծառայությունն անցկացրել է Արցախի Հանրապետության Ջրականի զորամասում։

2020 թ․ սեպտեմբերի 27-ից պայքարի մեջ էր, պատերազմին մասնակցեց 33 օր։ Հոկտեմբերի 29-ին Արցախի Մարտունու շրջանի Քերթ գյուղի մոտ զինակիցների հետ պատրաստվում էին մարտական առաջադրանքը կատարելու, բայց թշնամու անօդաչու սարքի արկը վերջակետեց նրա երկրային կյանքը։ Վերջին հանգրվանը գտավ Կապանի Բաղաբուրջի հուշահամալիրում։

Տիրանի մտերիմները, ընկերները, հարևաններն անմար են պահում նրա հիշատակը՝ կազմակերպելով մինչև 15 տարեկան պատանիների բակային ֆուտբոլի մրցաշար։

Շաբաթ օրը՝ հոկտեմբերի 10-ին, Գարեգին Նժդեհ փողոցի թիվ 22 շենքի խաղահրապարակում անցկացվեց բակային ֆուտբոլի հերթական մրցաշարը, որին մասնակցում էր վեց թիմ։ Հինգ ժամ շարունակ արհեստական ծածկով խաղադաշտում պայքար էր ընթանում հաղթողի կոչման համար։ Ի վերջո՝ եզրափակչում հանդիպեցին Զանգեզուրի «ՅԱՆ» մարտարվեստի ասոցիացիայի թիմը և «Յուրի» թիմը։ Հաջողությունն ուղեկցեց առաջինին, որը հակառակորդին հաղթեց 5։1 հաշվով։ Երրորդ մրցանակին արժանացավ «Նորայր» թիմը։

Առաջին երեք տեղերը գրաված թիմերը պարգևատրվեցին գավաթներով,  մեդալներով և պատվոգրերով։

Տարբեր անվանակարգերում սահմանվել էին մրցանակներ՝ «Լավագույն գոլահար», «Գեղեցիկ գոլի համար», «Լավագույն դարպասապահ» և այլն, որոնք գտան տերերին։

Վերջում «Սյունիք» ֆուտբոլային ակումբի կողմից Տիրանի հորը՝ Անդրանիկին, հանձնվեց շնորհակալագիր, որում ասված է․ «Ձեր որդու սխրանքը հայրենասիրության, խիզախության և անձնվիրության օրինակ է սերունդների համար։ Նրա հիշատակը հավերժ կմնա մեր սրտերում։ Խոնարհում և հավերժ փառք»։

 

Վահրամ Օրբելյան

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38