«Երեկոն Ուբակի արվեստանոցում»

03.05.2021 14:50
6222

Արվեստի տեսաբաններից մեկն է ասել, թե գեղանկարի գլխավոր արժանիքն այն է, որ տոն լինի աչքի համար։ Գեղանկարիչ Ռուբեն Կոստանդյանի (Ուբակ) արվեստանոցում տոն է ոչ միայն աչքի համար, այլ մտքի, հոգու եւ այսպես շարունակ։ Նորոգված արվեստանոցն ավելի շատ պատկերասրահ է հիշեցնում։  Երկու տարի առաջ Կապանի արվեստի պետական քոլեջի փոխտնօրեն Աշոտ Խաչատրյանի նախաձեռնությամբ այստեղ մի հետաքրքրական միջոցառում կազմակերպվեց՝ «Երեկոն Ուբակի արվեստանոցում»։ Նպատակն էր Կապանում ստեղծել մի այնպիսի վայր, որտեղ քաղաքի արվեստագետները հանդես գան կատարումներով, ներկայացնեն իրենց խոհերը, մտահղացումները, ինչու չէ՝ նաեւ բանավիճեն։

- Մի խոսքով՝ այս նախաձեռնությամբ փորձում ենք լրացնել այն բացը, որը գոյացել է մայրաքաղաքից հեռու լինելու հետեւանքով։ Հարթակի բացակայության պատճառով՝ շատերը չեն կարողանում լիարժեք ներկայանալ։ 

-Իսկ ինչու՞ հատկապես այս արվեստանոցը։

- Արվեստանոցի  զբաղեցրած տարածքը կարելի է որպես  համերգասրահ օգտագործել, մանավանդ որ առկա է դաշնամուր: Եթե քաղաքի մյուս գեղանկարիչների արվեստանոցներում նման պայմաններ լինեին, հաճույքով այնտեղ եւս կկազմակերպեի, - երեկոյից առաջ «Սյունյաց երկրին» փոխանցում է Աշոտ Խաչատրյանը:

Նախաձեռնությունը շարունակական պիտի լիներ՝ ամեն տարի, սակայն 2020 թվականի պատուհասները՝ թագավարակ, պատերազմ, շատ բան հետին պլան մղեցին, եթե չասենք վիժեցրին․․․

Ինչեւէ, մայիսի 2-ին, Աշոտ Խաչատրյանի գործուն նախաձեռնությամբ, Ուբակի արվեստանոցում գույների խաղի հետ  երաժշտությունն էր թեւածում։ Երեկոն սկսվեց Յոհաննես Բրամսի «Ռապսոդիա սոլ մինոր» ստեղծագործության կատարումով, որը հնչեցրեց դաշնակահարուհի  Աստղիկ Գրիգորյանը։

Հաջորդաբար հնչեցին Գեղունի Չթչյանի, Էդվարդ Բաղդասարյանի Էնրիկո Գրանադոսի, Ֆրանց Շուբերտի, Աստոր Պյացոլայի ստեղծագործությունները, Աշոտ Խաչատրյանի (թավջութակ), Հասմիկ Մարտիրոսյան (վոկալ), Արմենուշ Հովհաննիսյանի (ջութակ), Լիաննա Ստեփանյանի (դաշնամուր), Վիգեն Հովհաննիսյանի (կլառնետ) կատարմամբ: Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետթատրոնի դերասանուհի Նատալյա Բաղդասարյանը հանդես եկավ ասմունքով (Ավ. Իսահակյան, Եղ. Չարենց):

Որոշ կատարումներ նվիրվեցին հայ երգեհոնային երաժշտության հիմնադիր Վահագն Ստամբոլցյանի, հանրահայտ թավջութակահարուհիՄեդեա Աբրահամյանի, Կապանի հոգեւոր հովիվ տեր Վահան քահանա Հեբոյանի հիշատակին։ Իսկ «Խաչագողի հիշատակարանը» ֆիլմից մեղեդին, որ հնչեցրին Վիգեն Հովհաննիսյանը (դուդուկ) եւ Աշոտ Խաչատրյանը (թավջութակ), նվիրվեց Արցախյան բոլոր ազատամարտերի զոհերի հիշատակին․․․

Երեկոյին ներկա էին նաեւ արվեստի քոլեջի դասախոսներ, գեղանկարիչ Աննա Ղուկասյանը եւ պարուսույց Թամարա Ստեփանյանը, ինչպես նաեւ Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետթատրոնի գեղարվեստական տնօրեն Տիգրան Աթայանը, գեղարվեստական ղեկավար Իշխան Ղարիբյանը, ովքեր հնչեցրին  Տիգրան Աթայանի հեղինակային երգերը:

Միջոցառումը եզրափակվեց Դմիտրի Շոստակովիչի «Վալսով»։

Երաժշտական կատարումներն ընդմիջվում էին հնչող ստեղծագործության վերաբերյալ մեկնաբանություններով, մտերմիկ խոսք ու զրույցով․․․

Վահրամ Օրբելյան

 

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12