Ամեն ինչ ռազմաճակատի համար

26.10.2020 16:06
6060

Ամիսներ առաջ դժվար էր պատկերացնել, որ այս կարգախոսը այժմեական կդառնա մեր օրերում: Իսկ հիմա մեկ ամիս է, ինչ դաժան պատերազմի մեջ ենք հարեւան հանրապետության հետ: Եվ իրոք, ով ինչով կարող է, ցանկանում է օգնել հայ զինվորին, ընդհանրապես օգտակար լինել ռազմաճակատին:

Մի խումբ նվիրյալների նախաձեռնությամբ (Տիրայր Ղահրամանյան, Վիկտորիա եւ Լիլիթ Սահակյաններ եւ ուրիշներ) եւ կամավորների գործուն օժանդակությամբ Կապանի պետթատրոնում քողարկող ցանցեր են գործում առաջնագծի համար: Մեր՝ թատրոնում գտնվելու ժամանակ բեմահարթակում տարբեր տարիքի եւ մասնագիտության տեր մարդիկ հերթական ցանցը հյուսելով էին զբաղված: Իսկ մի անկյունում տոպրակների մեջ պատրաստի ցանցերն էին, որ պիտի առաքվեր առաջնագիծ: Հովանավորների օժանդակությամբ հումքը ձեռք են բերում, նաեւ անհատներն են ցանցերի համար անհրաժեշտ կտորեղեն հատկացնում: Մնում է հուսալ, որ այս օգտակար նախաձեռնությունը կընդլայնի մասշտաբները, իր մեջ ներգրավելով ավելի մեծ թվով մարդկանց:

Թատրոնի ճեմասրահում տեսանք արկղեր: Մեզ փոխանցեցին, որ Կապանի դրամատիկական թատրոնում հանգանակություն է հավաքվել: Դեղորայքն ու ծխախոտն ուղարկել են կռվող տղաներին, իսկ հագուստեղենը կհատկացվի  Կապանում ապաստան գտած արցախցիներին: Վերջիններիս օգնության ձեռք մեկնելու ձգտումը միավորել է շատ-շատերին:

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40