Հուշամրցաշար՝ սպորտի նվիրյալի հիշատակին

10.11.2023 15:47
1176

Նոյեմբերի 10-ին արտասովոր աշխուժություն էր Կապանի «Լեռնագործ» մարզադաշտի մերձակա հրապարակում։ Զինվորական նվագախումբը տոնական մեղեդիներ էր հնչեցնում։ Պատանի աթլետները պատրաստվում էին շքերթի։ Անցկացվեց կապանյան սպորտի նվիրյալ, ՀՀ վաստակավոր մարզիչ Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված հանրապետական կրոսավազքը, որն արդեն ավանդական է դարձել։ Միջոցառմանը մասնակցում էին Արշամ Վեզիրյանի հարազատները, աթլետիկայի երկրպագուները։ Սեղաններին գավաթներ և մեդալներ էին, ինչպես նաև վաստակաշատ մարզիկ և մարզիչ Ա. Վեզիրյանի մեծադիր դիմանկարը։ Բացման խոսքում ներկաներին բարեմաղթանքներ հղեցին և արդար մրցակցություն ցանկացան Կապանի համայնքապետի առաջին տեղակալ Գոռ Թադևոսյանը և համայնքապետարանի սպորտի ոլորտի պատասխանատու Արշամ Սարգսյանը։

Հուշամրցաշարն անցկացվում է 2009 թվականից, և երկրորդ տարին է, ինչ ընդգրկված է Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի օրացուցային պլանում։ Այս անգամվա մրցմանը, մասնավորապես, մասնակցում էին Գյումրիի, Վանաձորի, Անիի տարածաշրջանի պատանի աթլետները, ինչպես նաև Կապանի և Քաջարանի մարզադպրոցների և հանրակրթական դպրոցների թիմերը՝ մոտ չորս հարյուր մարզիկ։ Մրցումներն անցկացվեցին տարիքային երկու խմբով, և հաշվարկը կատարվեց թե հանրակրթական, թե մարզադպրոցների թիմերի պարագայում։

Հաղթողները և մրցանակակիրները պարգևատրվեցին Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանի հովանավորությամբ սահմանված մեդալներով և հուշանվերներով, իսկ թիմային հաշվարկում աչքի ընկածները՝ գավաթներով։

Մրցումները կազմակերպել էին Սյունիքի մարզի աթլետիկայի ֆեդերացիան և Կապանի համայնքապետարանը։

Վահրամ Օրբելյան

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37