Գորիս. հիմնանորոգված Արտաշեսյաններ փողոցը քաղաքի գեղեցիկ անկյուններից մեկը դարձավ

13.08.2022 18:25
3719

Գալիք՝ 2023 թ. տարեվերջին (ամենայն հավանականությամբ) Գորիս քաղաքում ականատես կլինենք վերականգնված պատմական կենտրոնին (մոտ  20 հազար քառակուսի մետր մակերեսով), որը նոր շուք կհաղորդի հնամենի մեր բնօրրանին: Մինչ այդ, սակայն, ստիպված կլինենք համակերպվել քաղաքի կենտրոնի որոշ փողոցների ոչ բարեկարգ վիճակին:

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցներով իրականացվելիք այդ ծրագրին նախորդել է (նույն հիմնադրամի կողմից) կենտրոնի ջրամատակարարման եւ կոյուղու համակարգի ներքին ցանցի հիմնանորոգումը, որը գրեթե ավարտին է հասցված: Եվ հիմա, երբ փողոցները պետք է բերվեն նախկին տեսքին, նույն այդ հատվածում (ինչպես նշեցինք)  քաղաքաշինական մեկ այլ՝ պատմական կենտրոնի վերականգնման ու կառուցապատման ծրագիրն է մեկնարկում…

Այդ ամենը, մինչդեռ, չի խանգարում, որ Գորիսի առանձին փողոցներ ու թաղամասեր հիմնանորոգվեն, բարեկարգվեն…

Նման մի ծրագրի ավարտը նշանավորվեց օգոստոսի 12-ին՝ Արտաշեսյաններ վերաշինված փողոցի բացմանը նվիրված տոնակատարությամբ:

Մոտ մեկ կիլոմետր երկարությամբ փողոցը տասնամյակներ շարունակ չէր վերանորոգվել եւ համարվում էր Գորիսի ներքաղաքային ամենաանբարեկարգ ճանապարհներից մեկը:

Գորիսի համայնքապետարանի եւ ՀՀ կառավարության ջանքերով 2021-ի 3-րդ եռամսյակում սկսվեց փողոցի կառուցապատումը, որի նախագծային արժեքը մոտ 130 մլն դրամ է:

«Արհովշին» ՍՊ ընկերությունը (տնօրեն՝ Մ. Գրիգորյան) հաջողեց անցած ամիսներին կյանքի կոչել ծրագրված աշխատանքները:

Մասնավորապես՝ ասֆալտապատվեց փողոցը, վերականգնվեցին մայթերը, կառուցվեցին ջրահեռացման առուները, վերաշինվեցին կամ նորովի կառուցվեցին անհատական բնակելի տներին հարակից հենապատերը, լուծվեց փողոցի արտաքին լուսավորման հարցը:

ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» կազմակերպության ծրագրով էլ փողոցի միջնամասում կառուցվեց մանկական խաղահրապարակ:

Ժամը 14-ին Աշոտ Սաթյանի անվան երաժշտական դպրոցի դհոլահարների «Զանգեզուր» համույթը (գեղարվեստական ղեկավար՝ Հարութ Առուստամյան) փողոցի սկզբնամասում  ազդարարեց տոնակատարության սկիզբը, որին հաջորդեց Գորիսի Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի մեթոդիստ Նարինե Մինասյանի խոսքը. նա ներկայացրեց օրվա խորհուրդը, ինչպես եւ իրականացված ծրագրի ե՛ւ քաղաքաշինական, ե՛ւ բարոյահոգեբանական նշանակությունը:

Հաջորդեց Արտաշեսյաններ փողոցի մուտքը երիզող ժապավենը կտրելու պահը, որի պատիվը վերապահեցին Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ, տեր Մակար վարդապետ Հակոբյանին, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանին, ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանին, շվեցարահայ բարերար Թերեզա Մխիթարյանին, Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանին, «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանին, քանդակագործ Միհրան Միրումյանին, «Օգմենթար» ընկերության հիմնադիր Արթուր Խոջաբաղյանին, Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին, ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի  ղեկավար Արման Վալեսյանին:

Հանդիսավոր արարողության մասնակիցներն այնուհետեւ քայլերթ կատարեցին հիմնանորոգված փողոցով, որի միջակայքում՝ նորաբաց խաղահրապարակի մոտ, հավաքվել էին թաղամասի բնակիչները՝ սուփրա-սեղանով, երաժշտությամբ:

Օրվա խորհրդին պատշաճող օրհնության խոսք ասաց տեր Մակար վարդապետ Հակոբյանը, ելույթներ ունեցան Սամվել Ալեքսանյանն ու Սամվել Հարությունյանը:

Տոնական օրը համեմվեց «Մեծ Հայք» մանկական պարային համույթի կատարումներով (գեղարվեստական ղեկավար՝ Համլետ Իսախանյան), ինչպես եւ Գորիսի մանկապատանեկան դպրոցի սաների հեծանվավազքով՝ ի նշան փողոցի հարմարավետության (դպրոցի տնօրենի պաշտոնակատար՝ Ալիկ Հովսեփյան):

Վերջում, ինչպես եւ սպասվում էր, թաղամասի բնակիչները գնահատանքի խոսքեր ուղղեցին Գորիսի համայնքային իշխանությանը եւ մասնավորապես համայնքապետ Առուշ Առուշանյանին՝ տարիներ ի վեր սպասված աշխատանքների կատարման համար:

Հ.Գ.

Արտաշեսյաններ փողոցը խորհրդային տարիներին կրում էր բոլշեւիկ Սուրեն Սպանդարյանի անունը:

Նորանկախ Հայաստանի առաջին շրջանում, երբ Գորիս քաղաքը ղեկավարում էր Համլետ Մկրտչյանը, խնդիր դրվեց վերանայել Գորիսի փողոցների անվանումները: Արդյունքում՝ քաղաքի բազմաթիվ փողոցներ նոր անուններ ստացան, որոնք մինչեւ հիմա գործածության մեջ են:

Նոր անուն ստացավ նաեւ Սպանդարյան  փողոցը:

Ինչո՞ւ Արտաշեսյաններ:

Գորիսի շրջանային «Զանգեզուր» թերթում խնդրի շուրջ այդ ժամանակ տեղի ունեցած քննարկումներից պարզ է դառնում, որ դրանով փորձ է արվել եւս մեկ անգամ շեշտել ու սերունդներին հիշեցնել, որ Սյունյաց աշխարհը մաս է կազմել Արտաշեսյան թագավորական հարստության (մ.թ.ա. 189-մ.թ.1), ինչի արժանահավատության մասին վկայում են նաեւ Գորիսի ու Սիսիանի սահմանագծում դեռեւս 1960-ականներին գտնված սահմանաքարերը՝ արամեական արձանագրությամբ:

Դրա անհրաժեշտությունն իսկապես կար, քանզի այդ օրերում նույնպես թուրք-ազերի լժե պատմաբանները սիրողական մակարդակով փորձում էին վիճարկել Սյունիք-Զանգեզուրի պատկանելիությունը:

Ահա այսպիսի նկատառումով էլ Գորիսի քաղաքային իշխանությունը փողոցին շնորհեց Արտաշեսյաններ բարձր անունը:

 

Սամվել Ալեքսանյան

Լուսանկարները՝ Գորիսի համայնքապետարանից, գլխավոր լուսանկարը՝ Գորիսի մամուլի ակումբի ֆեյսբուքյան էջից

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24

Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

11.09.2026 19:11

Ադրբեջանցիները մեզ վերևից են նայում․ ինչպե՞ս են ապրում սահմանամերձ Շիկահողն ու Սրաշենը

11.09.2026 15:21

Նոյեմբերի 29-ին՝ համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություն Կապանում

11.09.2026 14:57

Կապանում մեկնարկել է դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

11.09.2026 14:13

Գիրք Հին Գորիսի՝ Վերիշենի մասին

11.09.2026 11:11