Տաթեւ հէկ-ի գործարկման 50-ամյակի կապակցությամբ «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ​​​​​​​ՓԲԸ գլխավոր տնօրենին շնորհավորական խոսք է հղել Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը

11.08.2021 11:00
5540

Հարգելի՛ պարոն Հովսեփյան

Տաթեւ հէկ-ի գործարկման 50-ամյակի կապակցությամբ շնորհավորանքս եմ հղում Ձեզ, ինչպես եւ «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲ ընկերության կոլեկտիվին, բոլոր վետերաններին, որոնց նվիրումի եւ ջանքի շնորհիվ կերտվել է եզակի այդ կառույցը, եւ տասնամյակների ընթացքում հյուսվել կասկադի բարի համբավը: Մաղթում եմ հետագա հաջողություններ Հայաստանի Հանրապետության էներգետիկ համակարգի կայունության ապահովման եւ, իհարկե, զարգացման գործում:

Տաթեւ հէկ-ի կառուցումը 20-րդ դարում մեր ավագ սերնդակիցների շինարարական ամենախոշոր եւ ամենավառ արարումներից էր Սյունիքում:

1960-ականներին մեկնարկած շինարարական մեծածավալ աշխատանքները շարունակվեցին մոտ երեք տասնամյակ: Եվ Սյունիքն ունեցավ Տաթեւի, Շամբի ու Սպանդարյանի հիդրոէլեկտրակայանները, որոնք միասին դարձան Որոտանի հէկերի համալիր՝ ծանրակշիռ եւ վճռորոշ տեղ զբաղեցնելով Հայաստանի էներգետիկ համակարգում:

2015 թվականից հէկերի համալիրը, ի դեմս «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲ ընկերության, ունեցավ նոր սեփականատեր, որի ջանքերով էլ զարգացման նոր հանգրվան դուրս եկավ:

Հաճելի է տեսնել հիդրոսարքավորումների վերազինման-արդիականացման ուղղությամբ վերջին տարիներին իրականացված աշխատանքները. այդ նպատակով կատարվեց մոտ 70 մլն դոլարի ներդրում, ասել է թե՝ ընկերությունն ամենամեծ բիզնես ծրագիրն էր մերօրյա Սյունիքում:

Գնահատելի է իրողությունը, որ ընկերությունը մարզի խոշորագույն գործատուներից է, իսկ մարդկային կապիտալը կասկադի ամենակարեւոր  արժեքն է:

Նկատելի են բնապահպանության ոլորտում ռիսկերի չեզոքացման ուղղությամբ  տարվող աշխատանքները, ինչպես եւ ազդակիր բնակավայրերում իրականացվող սոցիալական ծրագրերը:

Զարգացման ներկայիս տեմպերը եւ որդեգրած արժեքներն ու սկզբունքները վստահություն են ներշնչում, որ «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ն, իբրեւ միջազգային չափորոշիչներին համապատասխանող ընկերություն, այսուհետ եւս իր վճռորոշ ու առաջատար տեղը կունենա հանրապետության տնտեսության զարգացման գործում:

Միեւնույն ժամանակ ակնկալում ենք, որ «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲ ընկերությունը հետայսու նույնպես Սյունիքում ակտիվությամբ կիրականացնի սոցիալական, բնապահպանական եւ հոգեւոր-մշակութային ծրագրեր՝ ուղղված մարզի առջեւ ծառացած խնդիրների լուծմանը:

 

 

Հարգանքով՝

Մելիքսեթ Պողոսյան

Սյունիքի մարզպետ

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08