Մակար Բեգլարյան․ «Եթե այսօր չկանգնեցնենք թուրքին, վաղը մեր սերունդների համար ավելի ծանր է լինելու»

31.05.2021 15:10
7764

Բեգլարյան Մակար Ջանիկի․ ծնվել է 1980 թ․ ապրիլի 8-ին Մեղրիում։ Սովորել է Մեղրիի թիվ 1 միջնակարգ դպրոցում։ Բարձրագույն կրթությունը ստացել է ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղում։ 1998-2000 թթ․ ծառայել է Մատաղիսում։

2010 թ․ ամուսնացել է, ունի երկու երեխա։

2020 թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը պատերազմ սկսեց։ Սյունեցիները, գրեթե բոլորը, հայրենիքի պաշտպանության գործը ստանձնեցին՝ առանց հապաղելու, առանց հրամանի, առանց կանչի, կամավոր։ Սկզբում Մակարը հիմնականում սնունդ, ջուր ու ծխախոտ էր հասցնում ռազմաճակատ, երբ սահմանին դրությունը ծանրանում է, նա եւս ներգրավվում է ռազմական գործողություններում։

Մակարի մասին մեզ ընկերն է պատմում․ «Մի տեսակ կապող օղակ էր ընկերների, հարազատների համար։ Յուրահատուկ լավ մարդ էր, Աստված լավերին է տանում։ Մակարի համար հայրենիքը կարեւորագույնն էր, նրան հետ պահել հայրենիքի պաշտպանության գործից անհնար էր, ասում էր՝ մենք չգնանք, ով պիտի գնա, իրեն վատ էր զգում, որ ազերիները մոտեցել էին Մեղրիին։ Նրա հայրենասիրությունը հորից էր գալիս, հայրն էլ էր ազատամարտիկ, ազատ ու հպարտ ապրելու գաղափարը նա հորից էր ժառանգել․․․»։

Զրուցում ենք մարտադաշտի ընկերների հետ․ «Մակարն այնքան ցավով էր ընդունում ստեղծված իրավիճակը, արդեն հասկանում էր, որ մեր գործերը լավ չեն, բայց բարկանում էր, երբ տեսնում էր, որ տղերքը հուսահատվում են, համոզում էր, նույնիսկ խնդրում, որ չհուսալքվեն, ասում էր, որ մեր պատվի հարցն է պաշտպանել մեր երկիրը, որ եթե այսօր չկանգնեցնենք թուրքին, վաղը մեր սերունդների համար շատ ավելի ծանր է լինելու․․․»։

Մակար Բեգլարյանը զոհվել է հոկտեմբերի 22-ին Նռնաձորի մերձակայքում։ Հուղարկավորված է Մեղրիի գերեզմանատանը։

Մակարի երեխաները դեռ փոքր են, որդին հիշում է հայրիկին, գիտի, որ նա երկնքում է, գիտի, որ հայրիկը նայում է իրեն ու ամեն ինչ անում է, որ հայրիկը երկնքում հպարտանա, դուստրը շատ փոքր է․ հայրիկին նկարից է ճանաչում, բայց նա էլ գիտի, որ հայրիկը երկնքում է, որ նա գնացել է երկինքը խաղաղ պահելու․․․

Տիգրանուհի Բադալյան

Ոստիկանության անունից տարածվում են կեղծ հաղորդագրություններ

05.10.2026 22:07

Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը

05.10.2026 21:46

Մարկո Ռուբիոն և Ջեյհուն Բայրամովը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

05.10.2026 21:36

ԿԳՄՍ նախարարի նորանշանակ տեղակալ Քրիստինա Թաթարյանը հայերենի գրագիտության հետ լուրջ խնդիրներ ունի

05.10.2026 17:17

Սողանքներից ու երաշտից մինչև անտառների վերականգնում․ Հայաստանի կլիմայական ռիսկերը և COP17-ի թիրախները

05.10.2026 16:12

Մեղրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 16:08

Արարատ Միրզոյանը ներկայացրել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները

05.10.2026 15:39

Մի ադրբեջանցի հարիֆ եկավ, պայթեցրեց իշխանությունների խաղաղության փուչիկը

05.10.2026 15:14

Արտաքին գերատեսչությունը խուսափում է պատասխանել ԹՐԻՓՓ ծրագրի վերաբերյալ հարցերին. «Հետք»

05.10.2026 14:54

Դավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

05.10.2026 13:00

«Տիգրանաշենը միշտ մերն է եղել». Հրանտ Բագրատյան

05.10.2026 12:41

Երեխաներին պաշտպանած կնոջ կյանքի համար պայքարը շարունակվում է. նոր մանրամասներ

05.10.2026 12:12