Գեւորգ Փարսյանը ընդունել է Գերմանիայի վերականգնման վարկերի բանկի (kfw) ծրագրերի պորտֆելի ավագ կառավարչի գլխավորած պատվիրակությանը

08.05.2023 22:31
1484

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն այսօր հյուրընկալել է Գերմանիայի վերականգնման վարկերի բանկի (KfW) ծրագրերի պորտֆելի ավագ կառավարիչ Ֆրանկ Մյորշելին, «Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագրի թիմի ղեկավար Միշել Բլիմսրիդերին, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանին և «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տնօրեն Արման Մկրտչյանին։

Այցի հիմնական նպատակը նախորդ տարիներին համատեղ կատարված աշխատանքների գնահատումն ու առաջիկա համագործակցության ծրագրերի ներկայացումն էր։

Գևորգ Փարսյանը ողջունելով հյուրերին՝ նախ շնորհակալություն է հայտնել համագործակցությամբ կատարվող այն բոլոր ծրագրերի համար, որ արդեն մի քանի տարի է իրականացվում է բնության հատուկ պահպանվող տարածքներում և հատկապես կարևորել գյուղական բնակավայրերի կայուն սոցիալ–տնտեսական զարգացմանն ուղղված ջանքերը։ Համայնքի ղեկավարը, ի թիվս կատարված այլ աշխատանքների, առանձնացրել է Կապան համայնքի 7 թիրախային բնակավայրերի աղբահանության խնդիրների լուծման նպատակով համայնքին տրամադրված աղբատարների, ջրցան և աղբատար մեքենաների, համապատասխան հեծանվային ենթակառուցվածքների, էներգախնայողությանն ու էներգաարդյունավետությանն ուղղված աշխատանքները։ Իր խոսքում նա ընդգծել է, որ իրականացվող ծրագրերը դասվում են բարձր արդյունավետություն ունեցող ծրագրերի շարքին, և դրանց իրականացման հարցում բարձր գնահատել նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և տեղի շահառու կազմակերպությունների թիմերի ջանքերը։

Հանդիպմանը անդրադարձ է եղել նաև «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» ծրագրին, որով կապահովվի կենսաբազմազանությամբ հարուստ տարածքներում բնական ռեսուրսների պահպանությունն ու կայուն օգտագործումը։ Ծրագրի բյուջեն շուրջ 26 մլն եվրո է, որը տրամադրել է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարությունը (BMZ)՝ KfW-ի միջոցով: Առաջիկայում սպասվում է պայմանագրի ստորագրում, որն էլ հիմք է ծառայելու ծրագրի մեկնարկին։ Նշենք, որ ծրագրի իրականացման թիրախային վայր է նաև Սյունիքը։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40