Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանի շնորհավորական ուղերձը` Հայոց բանակի 32-րդ տարեդարձի կապակցությամբ

28.01.2024 10:43
901

Սիրելի´ հայրենակիցներ, հարգարժան վետերաններ, պարոնայք սպաներ, ազատամարտիկներ և զինվորներ.

Շնորհավորում եմ բոլորիս Հայոց Բանակի 32-րդ տարեդարձի կապակցությամբ:

Յուրաքանչյուր տարեդարձ`անկախ այն բանից, հերթական է, թե հոբելյանական, տոն է, ուրախություն, ապա նաեւ ձեռքբերումները հանրագումարի բերելու եւ հատկապես՝ ապագայի ծրագրեր առաջադրելու, իրագործման ուղիները որոշակիացնելու առիթ, հնարավորություն։ Հայկական բանակի տարեդարձը բացառիկ տոն է, ուրախություն, ոչ միայն շարքային զինվորի և հրամանատարի, այլեւ ամբողջ հայ ժողովրդի համար։

Անկախ իրավիճակներից՝ մեր բանակը եղել ու մնում է մեր անվտանգության և ինքնության երաշխավորն ու պահապանը:

Երախտագիտությամբ ու խոնարհումով հիշենք ու ոգեկոչենք բոլոր նրանց, ովքեր պայքարել ու մարտնչել են մեր հայրենիքի՝ Հայաստանի ու Արցախի համար, ովքեր իրենց կյանքն են զոհաբերել մեր անկախության և ազատության համար։

Շարքային նորակոչիկ, թե´ սպա, փորձառու հրամանատար, թե´ գեներալ, բժիշկ թե´ ինժեներ, այգեգործ, թե´ հացթուխ, բոլորդ կրում եք «հայ զինվոր» կոչումը և արժանի եք հարգանքի ու գնահատանքի։

Բանակն ու կրթությունը մեր պետականության կարևորագույն հիմնաքարերն են: Աշխարհն արագորեն փոխվում է, և մեզնից է կախված, թե ինչպես օգտագործել այդ փոփոխություններն ի շահ մեր պետականության ու ժողովրդի:

Դրա համար մեզ պետք է ունենալ կրթված և հայրենիքի պաշտպանությանն ամեն ինչով պատրաստ քաղաքացի, կազմակերպված, կարգապահ, տեխնիկապես հագեցած ու տեխնոլոգիապես զարգացած և մարտունակ զինված ուժեր, մրցունակ ու զարգացող տնտեսություն, և իհարկե, հասարակություն, որը պատրաստ է ամեն ինչով և ամեն պահի աջակից լինել բանակին:

Սիրելի՛ զինծառայողներ,

Ձեզնից յուրաքանչյուրը բանակի յուրահատուկ առանցքն է:

Մենք`բոլորս, հույսով ու հավատով, հարգանքով, հպարտությամբ ու վստահությամբ ենք նայում Ձեզ, և միասին նոր հաղթանակներ ենք կերտելու:

Հայ զինվորի արիության և սպայական կազմի պրոֆեսիոնալիզմի ոգով հույս ու հավատ է ստանում մի ողջ ժողովուրդ, ով անհանգստությունը սրտում հետևում է մեր բանակի հաջողություններին և վշտանում ամեն կորստով: Ձեզ ուժ, կորով, արիություն և անառիկություն եմ մաղթում:

Աստված պահապան, Փառք ու Պատիվ մեր հուսալի պաշտպան Հայոց բանակին... ‎

Մեղրիի համայնքապետարան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40