Սյունիքում նոր դիրքերը պատրաստ են, բայց դիրքապահների պակաս կա (տեսանյութ)

30.11.2020 18:12
8061


 

Սյունիքի Տանձավեր գյուղի համանուն ինքնապաշտպանական ջոկատը հոկտեմբերի 23-ից պահում է սահմանի դիրքերից մեկը։

Տանձավերցիները հակառակորդից պաշտպանվելուն զուգահեռ այդ ժամանակվանից սկսել են խրամատների կառուցման աշխատանքները։ Գործի են անցել ամբողջ ուժերով․ տեխնիկան ապահովել են գյուղացիները, կահավորումն արել են ինքնուրույն, արտերկրի համագյուղացիներն էլ ուղարկել են  հեռադիտակներ, գիշերային տեսադիտարկման սարքեր։

«63 թվի ավտոմատ ենք ստացել պետությունից․ լավա՝ աշխատում ա»,- քմծիծաղ է տալիս ջոկատի հրամանատարը՝ Ռոբերտ Զաքարյանը։

Հակառակորդը տանձավերցիների պահած դիրքից հեռու է ընդամենը մեկ կիլոմետր։ Ջոկատի կամավորներից Էրիկը հեռադիտակով հետեւում է ադրբեջանցիների շարժին։ Այդ տարածքից իրենց դիրքը մի քանի անգամ թիրախավորվել է պատերազմի ժամանակ, մեկը՝ հենց Էրիկի հերթափոխի օրը։ 

«Գալիս էինք տնից հերթափոխի, գրադից խփեցին, արկն ընկավ հենց մեր մեքենայի առաջ։ Լավ է՝ մեզ ոչինչ չեղավ, տղերքից մեկը վիրավորվեց ձեռքից, բայց արդեն լավացել, հետ է եկել»,- NEWS.am-ին պատմում է Էրիկը։

«Կարճատեւ, երկար հրաձգություն է եղել, ծանր հրետանի է եղել, 90 մմ մինամյոտներ է եղել, դիվերսիա է եղել․ ո՞նց է լինում պատերազմը»,-հիշում է  հրամանատարը, որը մինչեւ ինքնապաշտպանական ջոկատում ընդգրկվելը կռվել է Արցախյան ճակատներում՝ սկսած Ջաբրայիլից։ 

Հիմա վիճակը կայուն է, բայց ջոկատը զգոնությունը չի կորցնում, ասում է հրամանատարը․ «Միշտ մարտական, միշտ լարված, մեր տղաները զգոն են, տրամադրությունները՝ բարձր․ լավ կլինի՝ հուսով ենք»։

Պատերազմը հայ-ադրբեջանական սահմանը ընդլայնել է հարյուրավոր կիլոմետրերով։ Մարտական հերթապահություններն այս սահմանին երկար են տեւում․ օրեցօր ավելացող խրամատներում դիրքապահների պակաս կա։ Տղաները երկար հերթապահություններից չեն դժգոհում, այլ նրանից, որ արդեն պատրաստ դիրքերից որոշները պահելու համար անձնակազմ չկա։

«Մեզ ոչինչ պետք չի, անձնակազմ է պետք»,- ասում է դիրքապաներից մեկը։ Կոչ են անում քաղաքացիներին գալ միանալ սահմանների պաշտպանությանը։

Վարչապետին՝ պահանջ․ անցկացրե՛ք Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, և միայն այդ ընտրությունների արդյունքների հիման վրա կորոշվի՝ իրականացնե՞լ «Թրամփի ուղին», թե՞ ոչ, անցկացնե՞լ սահմանադրական հանրաքվեն, թե՞ ոչ

17.11.2026 12:17

Շաքիում կնոջ վրա հարձակված Նասիմի Մուսաևին 9 հոդվածներով մեղադրանք է առաջադրվել

17.11.2026 12:11

Սյունիքի մարզի դատախազ Մասիս Պողոսյանին. արդյո՞ք քրեական վարույթ է նախաձեռնվել փոխմարզպետ Նարե Ղազարյանի՝ ենթադրյալ կոռուպցիոն սխեմաների մեջ ընդգրկված լինելու մասով

17.11.2026 11:32

Տեղի է ունեցել բանակցությունների ևս մեկ փուլ Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև․ Զելենսկի

17.11.2026 11:26

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը՝ ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ

17.11.2026 11:19

«Շանթ Դաշինքի» թեկնածուների հանդիպումները Բեխում և Արամ Մանուկյան փողոցում

16.11.2026 22:54

Ադրբեջանում ձերբակալել են Դավիթ Իշխանյանի փաստաբան Էլչին Ամիրովին

16.11.2026 17:23

Հաջիևը ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներին ներկայացրել է Ադրբեջանի դիրքորոշումը տարածաշրջանային անվտանգության հարցում

16.11.2026 17:17

Հայաստանը՝ ընտրությունների շուրջ միջազգային առճակատման երկրների ցանկում․ Մեդվեդև

16.11.2026 17:08

ԱՄՆ-ում հաստատել են. Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 19-ին

16.11.2026 14:36

Սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

16.11.2026 14:13

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանին․ ո՞վ է հովանավորում Գորիսում վխտող ավազակախմբին, ո՞վ է կոռուպցիոն այդ հանդեսի շահառուն

16.11.2026 12:48