Արտառոց իրավիճակ Մեղրու Շվանիձորում. հունիս ամսից գյուղը խմելու ջուր չունի

08.09.2023 11:31
3042

... Դեռ մի քանի ամիս էլ ջուր չեն ունենալու շվանիձորցիները՝ մինչև նորից անձրևներ կլինեն:

Այդ մասին իմանում ենք ոչ միայն Շվանիձորի վարչական ղեկավար Ալիկ Թումանյանից: Գյուղում մեզ հանդիպած բնակիչներն են ահազանգում արտառոց և անբնական այդ վիճակի մասին:

Իրավիճակն ավելի մանրամասն է ներկայացնում Ալիկ Թումանյանը. «Քահրիզներն են սովորաբար գյուղն ապահովում խմելու ջրով: Բայց Շվանիձոր գետակը ցամաքելուց հետո, որ տեղի է ունեցել հունիսին, քահրիզներն այլևս սնուցում չեն ստանում և ջուր չեն ունենում»:

- Եվ ինչպե՞ս է այդ պայմաններում ապրում շվանիձորցին:

- Ամեն ընտանիք յուրովի է լուծում խմելու ջրի խնդիրը, մեկը Մեղրի քաղաքից է խմելու ջուր բերում, մյուսը՝ սարերից կամ ամառանոցներից,- ներկայացնում է վարչական ղեկավարը:

- Կա՞ որևէ ծրագիր՝ տասնամյակների խորքից եկող այդ հիմնախնդիրը լուծելու համար,- հարցնում ենք Ալիկ Թումանյանին:

- Խնդիրն առայժմ մեկ լուծում կարող է ունենալ՝ կատարել հորատումներ՝ գյուղի ներքևի հատվածում, և ստորգետնյա ջրերով սնուցել քահրիզները: Հարցը տարիներ շարունակ բարձրաձայնվում է, միշտ էլ նույն պատասխանն են տալիս՝ ընթացքի մեջ է, բայց արդյունքը չկա ու չկա,- պատասխանում է գյուղի ղեկավարը:

***

Շվանիձորում ստեղծված արտառոց այդ վիճակի վերաբերյալ պարզաբանում խնդրեցինք Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանից:

- Խնդիրը միշտ էլ եղել է, բայց լուծում չի ստանում, որովհետև դրա կարգավորման ծրագիրը շատ թանկ է,- ասում է Բագրատ Զաքարյանը: - Ե՛վ բնակիչները, և՛ մենք դիմել ենք ՀՀ վարչապետին, նամակով խնդրել ենք հարցին լուծում տալ, պատասխանել են՝ ուսումնասիրություն կկատարվի ու կընդգրկվի հետագա ծրագրերում: Իսկ թե կոնկրետ երբ այդ ամենը կկատարվի՝ չեմ կարող ասել:

- Իսկ Դուք հարցի լուծման ի՞նչ տարբերակ եք տեսնում, կա՞ ջրային ռեսուրս այդ տարածքում, որն էլ հնարավորություն կտա խնդիրը լուծել:

- Չսպասելով կառավարության կողմից ձեռնարկվելիք քայլերին, բանավոր պայմանավորվածություն ենք ձեռք բերել համապատասխան կազմակերպություններից մեկի հետ, շուտով գյուղի մերձակայքում ուսումնասիրություններ կկատարվեն՝ ճշտելու՝ որտե՞ղ ջուր կա:

- Շվանիձորի վարչական ղեկավարը կոնկրետ տեղանք է մատնանշում, որտեղ ջուր կա: Ենթադրում ենք՝ ուսումնասիրություն է կատարվել:

- Ոչ, ամեն ինչ պետք է նոր սկսենք և սկսենք տարածքն ուսումնասիրելուց: Առանց ուսումնասիրության՝ անիմաստ է որևէ ծախս կատարելը:

Ալվանք գյուղում էլ նման խնդիր ունենք. մերձակա մի ձորից ջուր հանեցինք և 700 մետր հեռավորությունից գյուղ հասցրինք, բայց 15 օր առաջ ջուրն ամբողջությամբ կտրվեց:

Ալվանքի օրինակը ևս մեկ անգամ ցույց է տալիս՝ նախ՝ տարածքի ուսումնասիրություն, հետո միայն հորատման աշխատանքներ:

Հ.Գ.

Գյուղի վարչական ղեկավարին հասկացանք, խոշորացված համայնքի ղեկավարին նույնպես հասկացանք, իսկ ո՞ւր են տարածքային իշխանության մանր ու մեծ պատասխանատուները: Ասենք, օրինակ, ինչպե՞ս է իր աշխատասենյակում հանգիստ նստում Գնել Սանոսյան նախարարը, երբ Մեղրու գյուղերից մեկում ամիսներ շարունակ խմելու ջուր չունեն և չեն ունենալու առաջիկա ամիսներին:

Սամվել Ալեքսանյան

Քաջարանի թունելի կառուցման ծրագրի շրջանակում Հայաստան է ներմուծվել ստորգետնյա հորատման հատուկ տեխնիկա

12.11.2026 10:49

ՀՀ գործող ղեկավարները կրակի հետ են խաղում․ ՌԴ պատգամավորների անդրադարձը՝ ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելուն

12.11.2026 10:39

Ուիթքոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա

12.11.2026 10:09

Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը

11.11.2026 20:26

Հայաստանին զրկեցին ՀԱՊԿ–ում ձայնի իրավունքից.Պեսկով

11.11.2026 18:38

Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

11.11.2026 18:31

Պուտինը ներկայացրել է ՀԱՊԿ գագաթնաժողովի օրակարգը

11.11.2026 17:51

Հուշ-երեկո մեծն Էջանանցու հիշատակին

11.11.2026 16:55

63-72 տարեկան քաղաքացիները կարող են մինչև դեկտեմբերի 15-ը դիմել բիզնես աջակցության ծրագրին

11.11.2026 16:09

Ինչո՞ւ Սահմանադրության «հայրերը» Մայր օրենքի նախաբանը անփոփոխելի չեն սահմանել. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

11.11.2026 15:50

Կալանքի մեկ օրը կարող է հաշվվել 1.5 օր․ ի՞նչ փոփոխություն է առաջարկում կառավարությունը

11.11.2026 15:31

Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ

11.11.2026 15:21