ԿԳՄՍՆ-ն Սպարտակիադա է անցկացնում 8-12-րդ դասարանցիների, ուսումնարանների և քոլեջների սաների համար

31.01.2021 12:50
3492

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, կարևորելով մարզական-մասսայական միջոցառումներին պատանիների ներգրավումը, նրանց ֆիզիկական պատրաստվածության մակարդակի բարելավումը, աշխատունակության բարձրացումը և առողջության ամրապնդումը, 8-12-րդ դասարանների աշակերտների, արհեստագործական պետական ուսումնարանների և քոլեջների սաների (մինչև 18 տարեկան) շրջանում անցկացնելու է «Սպարտակիադա» մրցույթը: «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից։

«ԿԳՄՍ նախարարի 11 հունվարի 2021 թվականի 13-Ա/2 հրամանով հաստատված կանոնակարգի համաձայն՝ մրցույթն անցկացվելու է 4 փուլով. 1-2-րդ փուլերը փետրվար-ապրիլ ամիսներին կկայանան ուսումնական հաստատություններում և համայնքներում, 3-րդ՝ մարզային փուլը՝ ապրիլին, մարզերում, Երևանում և Արցախի Հանրապետությունում, իսկ հանրապետական փուլն անցկացվելու է մայիս, հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Երևանում և Հայաստանի Հանրապետության մարզերում: «Սպարտակիադայի» ծրագրում ներառված են հետևյալ մարզաձևերը`

  1. Բասկետբոլ. անցկացման պայմանները որոշում է մրցավարական հանձնաժողովը՝ հիմք ընդունելով Բասկետբոլի միջազգային ֆեդերացիայի կանոնակարգը (յուրաքանչյուր թիմից մասնակցում են 10 տղա, 10 աղջիկ, 2 ներկայացուցիչ)։
  2. Վոլեյբոլ. անցկացման պայմանները որոշում է մրցավարական հանձնաժողովը՝ հիմք ընդունելով Վոլեյբոլի միջազգային ֆեդերացիայի կանոնակարգը (յուրաքանչյուր թիմից մասնակցում են 10 տղա, 10 աղջիկ, 2 ներկայացուցիչ):
  3. Սեղանի թենիս. անցկացման պայմանները որոշում է մրցավարական հանձնաժողովը՝ հիմք ընդունելով Սեղանի թենիսի միջազգային ֆեդերացիայի կանոնակարգը (յուրաքանչյուր թիմից մասնակցում են 2 տղա, 2 աղջիկ, 1 ներկայացուցիչ):
  4. Հնգամարտ. կրոսավազք (1000 մ տղաներ, 500 մ աղջիկներ), վազք (100 մ տղաներ, 60 մ աղջիկներ), հեռացատկ տեղից, գնդակի նետում հեռավորության վրա, ձգումներ պտտաձողից (տղաներ), հենում պառկած դրությունից (աղջիկներ): Մրցումների անցկացման պայմանները որոշում է մրցավարական հանձնաժողովը (յուրաքանչյուր թիմից մասնակցում են 5 տղա, 5 աղջիկ, 1 ներկայացուցիչ):
  5. Հրաձգություն. մրցումներն անցկացվում են օդամղիչ հրացանով 10 մետրից, 3 փորձնական և 5 հաշվարկային կրակոցներով՝ հիմք ընդունելով Հրաձգության միջազգային ֆեդերացիայի կանոնակարգը (յուրաքանչյուր թիմից մասնակցում են 4 տղա, 4 աղջիկ, 1 ներկայացուցիչ):
  6. Շախմատ (արագ). մրցումներն անցկացվում են շվեյցարական մրցակարգով (9 տուր): Յուրաքանչյուր խաղի տևողությունը` 10 րոպե, 5 վայրկյան հավելումով սկսած 1-ին քայլից (յուրաքանչյուր թիմից մասնակցում են 3 տղա, 3 աղջիկ, 1 ներկայացուցիչ):
  7. Բազկամարտ (տղա, աղջիկ). մրցումներն անցկացվում են բազկամարտի գործող կանոնների համաձայն՝ աջ ձեռքով, տղաները վեց քաշային կարգերով` մինչև 50 կգ, 55 կգ, 60 կգ, 65 կգ, 70 կգ և +70 կգ, իսկ աղջիկները չորս քաշային կարգերով` մինչև 45 կգ, 50 կգ, 55 կգ և +55 կգ (յուրաքանչյուր թիմից մասնակցում են 6 տղա, 4 աղջիկ, 1 ներկայացուցիչ):
  8. Ֆուտզալ. անցկացման պայմանները որոշում է մրցավարական հանձնաժողովը՝ հիմք ընդունելով Մինի ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի կանոնակարգը, խաղի տևողությունը՝ 20 րոպե, 10 րոպե ընդմիջումով (յուրաքանչյուր թիմից մասնակցում են 10 տղա, 1 ներկայացուցիչ):
  9. Բաթմինթոն (տղա, աղջիկ). բաթմինթոնի մրցումների անցկացման պայմանները որոշում է մրցավարական հանձնաժողովը՝ հիմք ընդունելով Բաթմինթոնի միջազգային ֆեդերացիայի կանոնակարգը (յուրաքանչյուր թիմից մասնակցում են 2 տղա, 2 աղջիկ, 1 ներկայացուցիչ):
  10. Լողափնյա վոլեյբոլ (տղա, աղջիկ). մրցումներն անցկացվում են միջազգային ֆեդերացիայի կանոնակարգի համապատասխան (յուրաքանչյուր թիմից մասնակցում են 2 տղա, 2 աղջիկ, 1 ներկայացուցիչ):
  11. Աթլետիկա (տղա, աղջիկ). մրցումների անցկացման պայմանները որոշում է մրցավարական հանձնաժողովը՝ հիմք ընդունելով Աթլետիկայի միջազգային ֆեդերացիայի կանոնակարգը (յուրաքանչյուր թիմից մասնակցում են 5 տղա, 5 աղջիկ, 1 ներկայացուցիչ):
  12. Շաշկի. մրցումներն անցկացվում են շվեյցարական մրցակարգով 9 տուրից, վիճակահանությամբ (յուրաքանչյուր թիմից մասնակցում են 3 տղա, 3 աղջիկ, 1 ներկայացուցիչ):
  13. Հանդբոլ (տղա, աղջիկ). մրցումների անցկացման պայմանները որոշում է մրցավարական հանձնաժողովը՝ հիմք ընդունելով Հանդբոլի միջազգային ֆեդերացիայի կանոնակարգը (յուրաքանչյուր թիմից մասնակցում են 10 տղա, 10 աղջիկ, 2 ներկայացուցիչ):

«Սպարտակիադայի» նախապատրաստման և անցկացման աշխատանքները համակարգում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը: Մրցույթի անցկացմանն աջակցում են Հայաստանի մարզական ֆեդերացիաները, ՀՀ մարզպետարանները, Երևանի քաղաքապետարանը և Արցախի Հանրապետության ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և տուրիզմի նախարարությունը: Կազմակերպման ու անցկացման պատասխանատվությունը, ըստ փուլերի, կրում են`

  • 1-ին փուլում՝ ուսումնական հաստատությունները,
  • 2-րդ փուլում՝ Հայաստանի Հանրապետության համայնքները,
  • 3-րդ փուլում՝ ՀՀ մարզպետարանները, Երևանի քաղաքապետարանը և ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և տուրիզմի նախարարությունը,
  • միջմարզային և 4-րդ՝ եզրափակիչ փուլի մրցումների անցկացման անմիջական պատասխանատվությունը, ըստ մարզաձևերի, կրում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված մրցավարական հանձնաժողովը:

Սպարտակիադայի 4-րդ՝ հանրապետական փուլում, ըստ մարզաձևերի, 1-3-րդ տեղերը գրաված թիմերը և մարզիկները կարժանանան հավաստագրերի, մեդալների, գավաթների և հուշանվերների, իսկ ընդհանուր թիմային հաշվարկով 1-3-րդ տեղերը գրաված թիմերը կստանան նաև դրամական պարգևներ:

Նշենք նաև, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը 1-3-րդ և 4-7-րդ դասարանների աշակերտների համար անցկացնելու է «Սպորտլանդիա» մարզական մրցույթը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ձեր պաշտոնավարման ժամանակ 45 գյուղի դպրոց է փակվում. Նարեկ Կարապետյանը Սյունիքի մարզպետին

14.12.2025 18:40

Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը Նիկոլ Փաշինյանի առաջ զեղչեց Գարեգին Երկրորդի անունը

14.12.2025 13:28

«Մանկական Եվրատեսիլ 2025» երգի մրցույթում Հայաստանը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը. հաղթող երկիրը Ֆրանսիան է

13.12.2025 22:27

Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանի կալանքը 2 ամսով երկարաձգվել է

13.12.2025 16:15

Ըստ նախնական տվյալների՝ զինծառայողն իրեն ամրակցված զենքով կրակոց է արձակել գլխի շրջանում, ինչի հետևանքով մահացել է. ՔԿ

13.12.2025 12:58

Հայտնաբերվել է զինծառայող Սմբատ Մհերի Կիրակոսյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ

12.12.2025 23:14

«Մեր Ձևով» ժողովրդական շարժման անդամները այցելել են Սյունիքի մարզ․ Սիսիանում և Գորիսում բացվել են շարժման նոր մարզային գրասենյակներ (տեսանյութ)

12.12.2025 22:26

Պուտինը և Էրդողանը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը

12.12.2025 19:01

Ինչպիսին է ՀՀ քաղաքական ուժերի վարկանիշը` ըստ «Գելափ Ինթերնեշնլի» հարցման

12.12.2025 18:55

Վահե Շաբանյան — ԶՊՄԿ հարստացուցիչ ֆաբրիկայի ֆլոտատոր

12.12.2025 16:49

Կապան․ կացարան անօթևան մարդկանց

12.12.2025 16:26

Մեղրու գավառի սահմանների ձևավորման գործընթացը 1922-1929 թթ․

12.12.2025 16:00