Նիկոլ Փաշինյանը հայտնեց պետական դավաճանության նոր դեպքի բացահայտման մասին

04.06.2021 19:42
3867

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնեց պետական դավաճանության նոր դեպքի բացահայտման մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Արարատի մարզի Գեղանիստ համայնքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը նշեց, որ առաջիկա օրերին այդ մասին հաղորդագրություն կտարածվի:

«Ինձ զեկուցել են՝ ոչ պրոֆեսիոնալ զինվորականի մասին չէ խոսքը, այլ կամավորական ջոկատներից մեկի հրամանատարի մասին է, ով պատերազմի ընթացքում լինելով մարտի դաշտում, եղել է ադրբեջանական հատուկ ծառայությունների գործակալ և Հադրութի շրջանի մեր ուժերի տեղակայման և այլ կարգի լրտեսական տեղեկություններ է հայտնել հակառակորդին: ԱԱԾ-ն արդեն նրան ձերբակալել է, ես գիտեմ այդ մարդու անուն-ազգանունը, գիտեմ այն ջոկատի անունը, որի ներկայացուցիչ է եղել ինքը:  Սա կոնկրետ պետական դավաճանության դեպք է, որ դեռ պետք է մեղքն ապացուցվի»,-ասաց նա:

Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ համացանցում տարածվել են տեսանյութեր, որոնք ինքը մինչ օրս չի կարողանում հասկանալ:

«Ինչպե՞ս կարող է դա տեղի ունենալ, երբ ամբողջական զորամասը զենք-զինամթերքով լիքը, լիքը պահեստներով և ամբողջությամբ լքված: Սրանք հարցեր են, որոնց պատասխանը պետք է ստանանք: Ինչքան քիչ էմոցիոնալ վիճակում դրան գնանք, այնքան ավելի լավ»,- հավելեց Փաշինյանը:

Քաջարանի թունելի կառուցման ծրագրի շրջանակում Հայաստան է ներմուծվել ստորգետնյա հորատման հատուկ տեխնիկա

12.11.2026 10:49

ՀՀ գործող ղեկավարները կրակի հետ են խաղում․ ՌԴ պատգամավորների անդրադարձը՝ ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելուն

12.11.2026 10:39

Ուիթքոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա

12.11.2026 10:09

Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը

11.11.2026 20:26

Հայաստանին զրկեցին ՀԱՊԿ–ում ձայնի իրավունքից.Պեսկով

11.11.2026 18:38

Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

11.11.2026 18:31

Պուտինը ներկայացրել է ՀԱՊԿ գագաթնաժողովի օրակարգը

11.11.2026 17:51

Հուշ-երեկո մեծն Էջանանցու հիշատակին

11.11.2026 16:55

63-72 տարեկան քաղաքացիները կարող են մինչև դեկտեմբերի 15-ը դիմել բիզնես աջակցության ծրագրին

11.11.2026 16:09

Ինչո՞ւ Սահմանադրության «հայրերը» Մայր օրենքի նախաբանը անփոփոխելի չեն սահմանել. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

11.11.2026 15:50

Կալանքի մեկ օրը կարող է հաշվվել 1.5 օր․ ի՞նչ փոփոխություն է առաջարկում կառավարությունը

11.11.2026 15:31

Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ

11.11.2026 15:21