Կոմունիկացիաների բացումը մեր տնտեսությանն առանձնապես մեծ բան չի տալու․ Հրանտ Բագրատյան

03.01.2022 21:08
3284

Ես շատ տխուր եմ, որ Մհեր Գրիգորյանը վատ է բանակցել՝ Հայաստանի համար ստրատեգիապես կարեւոր էր բացել դեպի Ղազախ գնացող գիծը՝ Երեւան-Սեւան-Դիլիջան-Իջեւան-Ղազախ, որովհետեւ սա ավելի արագ կբացվեր, ավելի քիչ ծախս կպահանջեր, եւ ավելի կարճ կլիներ թե՛ մեզ համար, թե՛ նրանց, իսկ կոմունիկացիաների բացումը մեր տնտեսությանն առանձնապես մեծ բան չի տալու։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանն ու, մասնավորապես, Երեւան-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթգծի վերաբացման մասին հայտարարություններին։

«Դեռեւս երկար ժամանակ չեմ հավատում, թե դա լինի, ինչպես չեմ համարում, որ դելիմիտացիա եւ դեմարկացիա կլինի՝ երբեք դա չի լինելու, չեն անելու։ Թուրքիան մեր սահմանները ճանաչել է՝ սովետի սահմաններով, իսկ էս մյուսը՝ Ադրբեջանը, չի ճանաչելու, որովհետեւ դա կնշանակի ճանաչել, որ էս հողը Հայաստանինն է, ընդհանուր ձեւով ասելու են՝ դելիմիտացիա, խաղաղության պայմանագիր, ու չեն ստորագրի։ Իրանց գնացքները կգնան Նախիջեւան, մենք չեմ կարծում, որ կարողանանք գնացք ուղարկել՝ տեսնենք, ժամանակը ցույց կտա։ Բայց դա մեզ առանձնապես որեւէ բան չի տալու՝ Թուրքիայի հետ առեւտուրն էական է, բայց դա այսօր էլ ունենք, էդ առեւտուրը կապ չունի այս երկաթգծի հետ, Ադրբեջանի հետ առեւտուր չունենք եւ չենք էլ կարող ունենալ՝ այնպես չէ, որ վաղը Հայաստանը կարող է Ադրբեջանից մեծ քանակությամբ նավթամթերք բերել, չնայած իշխանամերձ որոշ օլիգարխների երազանքն է դա այսօր։ Թուրքիայի հետ առեւտուրում կոմունիկացիայի բացումը կարող է մի 10-15 մլն դոլարի օգուտ տա, ընդհանուր առմամբ՝ մի 60-65 մլն դոլարի օգուտ Հայաստանի տնտեսության համար, բայց դա էլ հարաբերական է, որովհետեւ կկրճատվի Վրաստանի տարածքով փոխադրումները, իսկ թե ինչպիսին կլինի Վրաստանի ռեակցիան, կտեսնենք։ Եթե սկսեն վերականգնել երկաթուղու այդ հատվածը, 3 տարի կպահանջվի»,- նշեց Բագրատյանը։

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Երեւան-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթգծի՝ ՀՀ տարածքով անցնող 45 կիլոմետրանոց հատվածը վերականգնելու համար մոտ 200 մլն դոլար կպահանջվի։ Բարգատյանի կարծիքով՝ Հայաստանի պետական բյուջեն հնարավորություն կտա Մեղրիի տարածքով երկաթուղու այդ հատվածը վերականգնել, ուղղակի, օրինակ, թոշակները չեն բարձրացվի։

«Մյուս տարի պատրաստվում են մի քիչ բարձրացնեն թոշակներն, արդեն աղմուկ են դրել, բայց 2021թ․ թոշակառուները պարենամթերքի 10-15% թանկացման պայմաններում են ապրել, եթե դու եկող տարի 10% բարձրացնես թոշակները, էդ մարդիկ էլի 5%-ով վատ են ապրելու։ Եկամուտների աճ չկա, թեեւ խոստովանում են, որ աղքատությունը 26․4%-ից 27%-ի է հասել, թեեւ մինչեւ իշխանությանը գալը 23% էր»,- նկատեց նախկին վարչապետը։

news.am

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24