Սյունիքի Շիկահող, Ուժանիս, Բարգուշատ, Խդրանց, Սրաշեն գյուղերին տրամադրվեցին մոտոբլոկներ և խոտհնձիչներ

03.06.2021 11:25
6167

Կառավարությունը Սյունիքի մարզի սահմանամերձ Շիկահող, Ուժանիս, Բարգուշատ, Խդրանց, Սրաշեն գյուղերին տրամադրեց շուրջ 40 գյուղատնտեսական մոտոբլոկներ և խոտհնձիչներ: Ծրագիրն իրականացվում է կառավարության կողմից ստեղծված Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից:

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

Սյունիքի հարցերով զբաղվող միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար, վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանն ասաց, որ միջգերատեսչական աշխատանքային խումբն այցելել է Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղեր և հավաքել տեղեկատվական բազա՝ հասկանալու, թե յուրաքանչյուր գյուղացին ինչ խնդիրներ և կարիք ունի: Ըստ Ղուկասյանի՝ արդեն որոշակի պատկերացում ունեն Սյունիքի մարզի գյուղատնտեսական ապագայի հետ կապված:

«Կարծում ենք գյուղերին մինչև հազար միավոր գյուղտեխնիկա կտրամադրվի, դեռ հաշվարկների մեջ ենք: Գորիսից դեպի Կապան գոտու բնակավայրերում աշխատանքները կկենտրոնացնենք ավելի շատ այգեգործության զարգացման վրա:  Շեշտը դնում ենք առանձին տնտեսությունների հզորացման վրա, երկրորդ քայլը գյուղացուն վերամշակող և արտադրող տնտեսավարող դարձնելն է: Պետք է միջնորդենք, որպեսզի նրանք կապեն երկարաժամկետ պայմանագրեր ընկերությունների հետ, որի հիման վրա բնակիչը վստահ կլինի, որ իր այգում, իր տարածքում ցանված ցանկացած բերք կվաճառվի: Սա բոլորիս խնդիրն է Հայաստանում, կարծում եմ՝ արդեն հասել ենք լուծմանը՝ Սյունիքում մի քանի վերամշակող կազմակերպություններ կան, որոնց արդեն Սյունիքի հարցերով զբաղվող միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստի շրջանակներում կհրավիրենք և կքննարկենք, խնդրին կտանք լուծումներ»,- ասաց Ղուկասյանը:

Սյունիքի հարցերով զբաղվող միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարի խոսքով՝
այս գյուղտեխնիկան կնպաստի, որպեսզի թեք հողատարածքները և մշակվեն և օգտագործվեն:

«Ի վերջո, գյուղացին բահից ու գերանդիից կազատվի և սա, կարծում եմ, որ շատ տեղին է, որպեսզի մեր գյուղական բնակավայրերի բնակիչները վերջապես կարողանան ձերբազատվել դրանցից: Եթե խոսում ենք փոքր բիզնեսի գաղափարից, ապա պետք է մեխանիզացիա:

Տեխնիկան տրամադրվում է այն ընտանիքներին, որոնք մշտապես բնակվում են գյուղում: Բոլոր այն տնտեսությունները, որոնք մերթընդմերթ են գալիս գյուղ, այս տեխնիկան իրենց համար այս ծրագրով նախատեսված չէ: Եթե կլինեն մարդիկ, որոնք կցանկանան մշտապես բնակվել այս գյուղերում, սիրով, մենք կքննարկենք և իրենց կտրամադրենք այդ տեխնիկան»,- նշեց Ղուկասյանը:

160 բնակիչ ունեցող Շիկահող գյուղի վարչական ղեկավար Նարե Ղազարյանը գյուղացիների համար անհրաժեշտ օգնություն է համարում Կառավարության կողմից տրամադրված գյուղտեխնիկան:

«Այն կնպաստի գյուղացու աշխատանքի թեթևացմանը: Մոտոբլոկները բաշխել ենք. յուրաքանչյուր 4-5 ընտանիքին մեկը: Բաշխումը կատարվել է գյուղացիների որոշմամբ, թե ով և ում հետ ավելի հեշտ կաշխատի: Այս գյուղտեխնիկան կօգտագործվի մոտ 25 հա տնամերձ այգիները մշակելու համար: Գյուղացիները նշում են, որ հիմնականում կմշակվի կարտոֆիլ»,- ասաց Ղազարյանը:

Շիկահող գյուղի բնակիչ Հրանտ Մարգարյանը, որը նաև մասնագիտացած է մոտոբլոկների օգտագործման և վերանորոգման հարցում, ասաց, որ մոտոբլոկը շատ կհեշտացնի իրենց աշխատանքը այգում:

«Պատկերացրու, այն ժամանակ այսպիսի մոտոբլոկ չկար, մտածել էինք և էլեկտրական սղոցի մարտկոցով ինքնաշեն նման մի բան էինք սարքել և օգտագործում էինք: Իհարկե, այս մոտոբլոկի հզորությունը չունի, բայց քիչ թե շատ աշխատում էր, բայց սա շատ լավն է: Կարող ես նույնիսկ այս մոտոբլոկով առու փորել ու ջրել այգին»,- ընդգծեց Մարգարյանը:

Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խումբը շարունակելու է այցելությունները մարզի տարբեր բնակավայրեր, հանդիպել բնակիչներին, լսել նրանց մտահոգությունները և խնդիրներին լուծում տալ: Միջգերատեսչական աշխատանքային խումբը Սյունիքի համայքներից մեկում պարբերաբար նիստ է հրավիրում և քննարկում գյուղացիների բարձրացրած հարցերը, ինչպես նաև անվտանգության հետ կապված խնդիրները:

armenpress.am

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21