Աղավնոյից ու Բերձորից 20 ընտանիք հաստատվել է Սյունիքի մարզում

25.08.2022 10:48
6143

Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի, Աղավնո և Սուս գյուղերի բնակիչները մինչեւ օգոստոսի 25-ը ժամանակ ունեին իրենց բնակավայրերից դուրս գալու համար, քանի որ այդ բնակավայրերն անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ՝ պայմանավորված Արցախը Հայաստանին կապող նոր միջանցքի գործարկմամբ:

Այս օրերին բնակիչները վերջին իրերն են դուրս բերել տներից, տարհանվում են մշակութային կոթողները: «Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի խոսնակ Վիկտորյա Պետրոսյանը, անդրադառնալով Բերձորից և Աղավնոյից տարհանված բնակչության տեղավորման հարցին, նշեց, որ այդ բնակավայրերի բնակիչների մեծամասնությունը ցանկություն է հայտնել հաստատվել Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում: «Արցախում հաստատվող ընտանիքների թիվը դեռ հստակ չէ։ Օգոստոսի վերջին պատրաստ կլինեն տարհանված ընտանիքների բնակարանների ձեռքբերման համար նախատեսվող սերտիֆիկատները: Ըստ այդմ՝ նրանք կհաստատվեն այն բնակավայրերում, որտեղ իրենք ցանկություն կունենան»,-մանրամասնեց ՏԿԵ նախարարի մամուլի խոսնակը։

Բերձորի,Աղավնոյի բնակիչներից շատերը իրենց ապաստանն են գտել Հայաստանի Սյունիքի մարզում, մյուսները տեղափոխվել են այն բնակավայրեր,որտեղ հարազատներ ունեն:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանն էլ մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ կոնկրետ Աղավնոյի և Բերձորի հետ կապված սոցիալական առանձին ծրագրեր չկան, սակայն Արցախի առանձին շրջաններից տեղահանվածների համար բնակարանային ապահովության պետական աջակցության հիփոթեքային ծրագիր է գործում: «Եթե իրենք համապատասխանեն սահմանված չափորոշիչներին, դիմեն ըստ ընթացակարգի, ինչպես մյուս շահառուները,կարող են ևս օգտվել ծրագրից»,-ասաց նա:

Անի Դանիելյան

Վան Նովիկով

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02