Իրական բարեկամությունը գործնական քայլեր է պահանջում և ոչ թե խոսքեր. այդպես են մտածում Սյունիքի ճակատագրով իրականում մտահոգվածները

30.03.2023 11:52
4701

Սյունիքի մարզի և Ֆրանսիայի համայնքների միջև դեռևս 1990-ականներին սկիզբ առած համագործակցությունը նոր դրսևորումներ է ունենում: Դրա հերթական վկայությունը Օվերնյ-ռոն-ալպ շրջանի և Սյունիքի մարզի միջև համագործակցությունն է, որը հավաստվեց կողմերի միջև մարտի 29-ին ստորագրված համաձայնագրով:

Անշուշտ, գնահատելի է Ֆրանսիայի այդ շրջանի և շրջանապետ Լորան Վոքիենի նման նախաձեռնությունը:

Ֆրանսիայի շրջաններից մեկի պատվիրակության այցը, սակայն, իրական Սյունիքում և Սյունիքի ճակատագրով իրականում մտահոգվածների համար բազմաթիվ հարցերի, նույնիսկ տարակույսների տեղիք է տվել:

Նախ՝ ի գիտություն հարգելի պատվիրակության անդամների՝ Սյունիքում ոչ թե քաղցր խոսքերի են սպասում, այլ կոնկրետ գործերի, որը, ցավոք մեր երկրամասի պատմության ամենավճռական պահին չենք տեսնում:

Անգամ համաձայնագրի ստորագրման վայրը մեր գլխավոր սրբավայրն ընտրելով, անգամ հայրենատիրության խորհրդանիշ Դավիթ Բեկի և Գարեգին Նժդեհի անունները հնչեցնելով՝ երեկվա ծեսի սյունիքյան ընկալումը չեն փոխում:

Պարոն Լորան Վոքիեն հայտարարում է, թե Սյունիքի մարզի ու իրենց մարզի ճակատագրերը համահունչ են, ինչը նշանակում է՝ ով հարձակվի Սյունիքի վրա, հարձակվում է Օվերնյ-ռոն-ալպ շրջանի վրա: Բայց դա, ներող եղեք, լրջության տպավորություն չի թողնում: Սյունիքի մարզն անդամահատվել է արդեն, Սյունիքի զգալի մասում (հատկապես վերջին մեկ տարում) արդեն թուրքական ասկյարներն են տիրապետում, իսկ նրանց դուրս շպրտելու միտված որևէ երկիր որևէ գործնական քայլ չի ձեռնարկում:

Պարոն Վոքիեն հասնում է Լաչինի միջանցքի սկզբնամաս՝ ընդամենը փաստելու, որ միջանցքն իրոք փակ է: Հարց. մի՞թե 108 օր շարունակ փակված միջանցքի արգելափակված լինելը նոր պետք է փաստագրենք:

Պարոն Վոքիեն ասում է, թե Սյունիքի հետ է... Շատ լավ: Հիմա ի՞նչ անենք՝ այս գիշեր թուրքական զորքերը հասել են Տեղ գյուղի մատույցներ:

Պատկերացնել կարելի է, թե Սյունիք-Արցախում վիճակը որքան բարվոք կլիներ, եթե Ֆրանսիան Ուկրաինայում վերջին մեկ տարում գործադրած ջանքերի գոնե մեկ տոկոսն ուղղեր այս կողմերին:

Իհարկե, համագործակցության համաձայնագրի ստորագրման արարողությունը շատ լավ առիթ էր լուսանկարվելու, սելֆիներ անելու, անհայտ ծագումով ինչ-որ մարդկանց սֆաթը ցուցանելու համար, բայց...

Այդ ամենը, մինչդեռ, ստվերվում է  նախևառաջ Ֆրանսիայի Աժ նախագահ Յաել Բրաուն-Պիվինի հունվարի 13-ին կատարած հայտարարությամբ, թե՝ «Ֆրանսիան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը»:

Այդ ամենը ստվերվում է թանկագին Էմանուելի հայտնի հայտարարությամբ, թե Հայաստանն իրենց համար բուֆեր է Ռուսաստանի դեմ:

Այնպես որ՝ մեր հարգարժան հյուրերին հետաքրքիր ժամանց ենք մաղթում բուֆերային Հայաստանի  հարավային եզերքում, որտեղից հրաշալիորեն երևում են ոչ անկախ Արցախի լեռները:

Հ․Գ․

Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ և մեր լավ բարեկամ Տեր Մակար Վարդապետ Հակոբյանին՝ գոնե այսուհետ մի թույլ տվեք, որ Սյունյաց աշխարհի գլխավոր սրբավայրը նման միջոցառումների ծառայեցվի, Տաթևի աստվածասկիզբ տաճարը բոլորովին այլ նպատակներով է կառուցվել։

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38