Կապանում փառատոն էր, կորկոտի փառատոն

13.11.2021 17:43
4444

Նախանցյալ տարի առաջին անգամ` նոյեմբերի 16-ին,  Կապանի Նորաշենիկ գյուղում անցկացվեց Կապանատան ավանդական ճաշատեսակներից՝  կորկոտի փառատոն: Նախորդ տարի այն հայտնի պատճառներով (կորոնավիրուսի համավարակ և 44-օրյա պատերազմ) չկայացավ:

Ըստ ամենայնի փառատոնն  ավանդական է դառնում: Առավոտվանից Կապանի Սյունիք բնակավայրում  պատրաստվում էին օրվա իրադարձությանը, իսկ կեսօրին մոտ վարչական շենքին մերձ հրապարակը աշխուժությամբ էր շնչում:

 Փառատոնին մասնակցում էր Կապանի համայնքապետարանի աշխատակազմը՝ համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի գլխավորությամբ, մարզկենտրոնի տարբեր տարիքի և զբաղմունքի մարդիկ, հյուրեր:

 Փառատոնի մասնակից մարզկենտրոնի նախադպրոցական ուսումնական հաստատություններից յուրաքանչյուրը ճաշակով ձևավորել էր իրեն հատկացված տաղավարը, կրակարանների (սաջի) վրա թխվում էր անուշաբույր լավաշը: Ներկաններին ողջունեց Կապանի համայնքապետի տեղակալ Մարատ Հարությունյանը, որից հետո ներկայացվեցին կորկոտ պատրաստողները՝ Համլետ Պատվականյան, Հովիկ Հարությունյան, Կարեն Օհանջանյան, Սուրեն Հայրապետյան, Արմենակ Պողոսյան, Թադևոս Ավագյան, Սամվել Սաֆարյան, Մաքսիմ Պետրոսյան, Զոհրաբ Մնացականյան Գրիգոր Օհանջանյան, Արամայիս Ստեփանյան: Նրանց հանձնվեցին հուշանվերներ:  Նաև մրցույթ էր հայտարարվել, թե ով է ամենահամեղ կորկոտ պատրաստողը, համարակալված կերակրատեսակները հանձնվեցին ժյուրիի անդամներին , ովքեր համտեսումից հետո հաղթողի պատվին արժանացրին Արմենակ Պողոսյանին,  ում համայնքապետարանի կողմից հանձնվեց հուշանվեր: Այնուհետև հրապարակում թևածում էին ուրախ երաժշտությունը, շուրջպարի մեջ առնելով մեծին ու փոքրին:

Փառատոնը բովանդակալից անցնելու համար այլ մրցույթներ էին նախատեսել՝ բազկամարտ, կշռաքարերի բարձրացում, պարանի ձգում: Կապանի մշակույթի կենտրոնի պարուսույցները վարպետաց դաս անցկացրին՝ փառատոնի մասնակիցներին ավանդական  «Քոչարին» ուսուցանելով: Մարդիկ անկեղծ ուրախանում էին, նաև վայելում աստվածային կերակուրը: Միջոցառման կազմակերպիչները հնարավորինս ջանացել էին, որ օրը տոն դառնա:

 Փառատոնին տոնական երանգներ հաղորդեցին Կապանի մշակույթի կենտրոնի երաժիշտ-կատարողները և պարային խմբերը, ովքեր ավելի գունագեղ դարձրին աշնանային օրը: Փառատոնը կայացավ նաև համայնքապետարանի կրթության,  մշակույթի և սպորտի բաժնի առաջատար մասնագետ Նառա Մելքումյանի ջանքերի և նվիրումի  շնորհիվ:

 

Վահրամ Օրբելյան

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02