Հայտարարվում է մրցույթ «Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի արտադրության վարպետի թափուր տեղի համար

02.11.2021 12:00
4866

Հայտարարվում է մրցույթ «Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի արտադրության վարպետի  թափուր տեղի համար`

 

«Ատաղձագործական, մանրահատակագործական, ապակեգործական աշխատանքներ» մասնագիտության արտադրության վարպետ

0,5 դրույք

Համապատասխան մասնագիտական աշխատանքի փորձ և միջին կամ բարձրագույն համապատասխան մասնագիտական կրթություն

 

Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է բանավոր` հարցազրույցի միջոցով, հաստատության կողմից նախապես կազմված բանավոր առաջադրանքներից, որոնք առնչվում են դասավանդվելիք առարկային (մոդուլին) և մանկավարժական գործունեությանը:

Յուրաքանչյուր մասնակցին պատրաստվելու համար տրվելու է մինչև 15 րոպե ժամանակ իսկ պատասխանը արձանագրվում է հանձնաժողովի քարտուղարի կողմից:

Մրցույթին մասնակցելու համար անձը հաստատություն է ներկայացնում ներքոնշյալ փաստաթղթերը`

1) դիմում

2) կրթության մասին հավաստող փաստաթուղթ (դիպլոմ) (բնօրինակը և պատճենը),

3) անձնագիր (բնօրինակը և պատճենը),

4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք (առկայության դեպքում),

5) ինքնակենսագրություն

6) մեկ լուսանկար` 3x4 չափի,

7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ, բացառությամբ` Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրերի ուժով աշխատանքի թույլտվություն ստանալու պահանջից ազատված օտարերկրացիների,

8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ (բնօրինակը և պատճենը),

9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական աստիճան, կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):

Մրցույթին մասնակցելու իրավունք չունի այն անձը, ով`

1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ,

2) դատական կարգով զրկվել է մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից,

3) տառապում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ցանկում ընդգրկված այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտել մանկավարժական գործունեության կատարմանը,

4) դատապարտվել է հանցագործության համար և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատապարտվել է ոչ դիտավորյալ հանցագործություն կատարելու համար:

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերն ընդունվում են մրցույթի հայտարարության հրապարակման օրվանից սկսած 10 աշխատանքային օրվա ընթացքում  մինչև 2021թ. նոյեմբերի 15-ը ներառյալ, ամեն օր` ժամը 10.00-ից մինչև 15.00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի:

Մրցույթը տեղի կունենա  2021թ. նոյեմբերի 30-ին ժամը 14.00-ին  «Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում, հասցե` ՀՀ Սյունիքի մարզի, ք. Գորիս, Հայկազունիների փող. 4 հասցե:

Տեղեկությունների համար զանգահարել` 094-59-54-18 077-78-22-79, հեռախոսահամարներով:

Շաքի գյուղում ադրբեջանցու կողմից վիրավորված Անի Ավետիսյանին կրկին կվիրահատեն մոտ մեկ ամսից

11.10.2026 13:15

Նոր շունչ՝ Շրվենանց գյուղի մշակույթի տանը

10.10.2026 23:18

Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ

10.10.2026 21:57

ԿԳՄՍՆ-ն ավելի քան 60 միլիոն դրամի դրամաշնորհ է հատկացրել իր «սրտի մատակարար»-ին

10.10.2026 21:51

Թրամփը հայտնել է Պուտինի հետ զրույցի, ռուսական դիզվառելիքի մատակարարման պայմանավորվածության մասին

10.10.2026 21:45

Առաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա, որը կկարողանա գործարք կնքել․ Թրամփ

10.10.2026 21:40

Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ՊՆ

10.10.2026 14:12

«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան

10.10.2026 11:14

Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում

10.10.2026 11:10

Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել Կարապետյան

10.10.2026 11:03

ՀՀ–ում Ռուսաստանի դեսպանությունը շնորհավորել է Երևանի հիմնադրման 2808–ամյակը

10.10.2026 10:58

Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռի հայտարարությունը

09.10.2026 23:05