Մեծ հաղթանակի դեմքեր

25.12.2021 15:13
4088

Կապանի համայնքապետարանի արվեստի թանգարանում դեկտեմբերի 25-ին բացվեց «Մեծ հաղթանակի դեմքեր» լուսանկարչական ցուցահանդեսը: Լուսանկարիչ Տաթև Մնացականյանը անմահացրել է Մեծ հայրենականին մասնակցած 110 վետերանների դիմանկարները, ովքեր կենդանի են: Լուսանկարներից նայում են երկրորդ աշխարհամարտի մասնակիցները, որը թախծոտ , որը հպարտ դեմքով: Նրանցից վեցը Սյունիքի մարզից են: Ցուցահանդեսի բացմանը մասնակցում էին Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանության, ՌԴ արտգործնախարության Երևանում գտնվող «Ռուսական տան» ներկայացուցիչներ, Մեղրու սահմանապահ ջոկատի զինվորականեր, հյուրեր:

Լուսանկարիչ Տաթև Մնացականյանը հետաքրքրական դրվագներ ներկայացրեց տակավին կենդանի վետերաններին լուսանկարելու հետ կապված պրոցեսից: Ցուցահանդեսի բացմանը բարեմաղթանքի խոսք ասացին թանգարանի տնօրեն Բորիկ Մինասյանը, Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը, «Ռուսական տան» տնօրեն Վադիմ Ֆեֆիլովը, մշակութային և հումանիտար ծրագրերի ղեկավար Անդրանիկ Արզումանյանը, Մեղրու սահմանապահ ջոկատի հրամանատարի տեղակալ Վասիլի Մուկաբենովը, ովքեր իրենց խոսքում արժևորեցին հայ զինվորների մասնակցությունը երկրորդ աշխարհամարտին: Ցուցահանդեսի մասնակիցների համար հաճելի անակնկալ էր այն պահը, երբ նրանց միացավ պատերազմի վետերան ,99-ամյա Արշալույս Թադևոսյանը, ում հետ շատերն էին ուզում լուսանկարվել պատից կախված նրա դիմանկարի ֆոնին:

Ցուցահանդեսը նախ ներկայացվել է մայրաքաղաքում, երկրորդ հանգրվանը Կապանն էր: Մարզկենտրոնի բնակչությունը մեկ ամիս հնարավորություն կունենա ծանոթանալու ցուցահանդեսին:

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40