ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի դիտորդները երկրորդ անգամ «Սյունյաց երկրի» խմբագրությունում էին

21.05.2026 16:35
418

Այսօր՝ մայիսի 21-ին, ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի՝ OSCE/ODIHR երկարաժամկետ դիտորդներ  Լարս Նուհոլմին (Դանիայից) և Պեկկա Մատտիլային (Ֆինլանդիայից) այցելեցին «Սյունյաց երկրի» խմբագրություն:

Դիտորդներին հետաքրքրում էին «Սյունյաց երկիր» թերթի խմբագրակազմի դիտարկումներն ու գնահատականները 2026 թ․  հունիսի 7-ին կայանալիք համապետական ընտրությունների քարոզարշավի ընթացքի վերաբերյալ։

Պարբերականի խմբագիր Սամվել Ալեքսանյանը հատկապես անթույլատրելի համարեց վարչական ռեսուրսի օգտագործումը, որն այլևս ակնհայտ է։

Քարոզարշավը, կարծեք, դուրս է եկել Ընտրական օրենսգրքի սահմանած կանոնների շրջանակից։

Հատկապես վտանգավոր համարվեցին իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների կողմից ժամանակ առ ժամանակ հնչող սպառնալիքները, հայհոյանքները, ինչպես և անմեղության կանխավարկածն անտես անելով՝ ընդդիմախոսներին ամենածանր հանցագործությունների մեջ մեղադրելը։

– Ստեղծված արտառոցությունները չվերացնելու դեպքում դժվար թե ընտրողներն ազատ կամարտահայտության հնարավորություն ունենան, - նշեց Սամվել Ալեքսանյանը։

Խմբագիրը չափազանց կարևոր համարեց նաև, որ Սյունիք այցելող քաղաքական ուժերը քարոզարշավի ընթացքում տեսակետներ հայտնեն սյունիքյան կոնկրետ հիմնախնդիրների վերաբերյալ, այլապես նրանց քարոզը չի կարող լրջորեն ընկալվել և նշանակություն ունենալ սյունեցի արժանապատիվ ընտրողների համար։

Սամվել Ալեքսանյանը վերջում անդրադարձավ ԵԽԽՎ նախընտրական պատվիրակության՝ մայիսի 11-12-ին Երևան կատարած երկօրյա այցից հետո հրապարակած միջանկյալ զեկույցին, որը, ցավոք, կրկնակի ստանդարտների և իրականությունը շրջանցելու բացառիկ նմուշ է։

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40