Սիսիանում քվեաթերթիկ են տպագրե՞լ․ Aravot.am

20.06.2021 11:55
5394

Այս պահին «Հայաստան» դաշինքի շտաբի ընտրական շտաբի համակարգող Սլավիկ Հովհաննիսյանի տանը խուզարկություն է կատարվում։

Ինչպես նա տեղեկացրեց Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում, 30 ոստիկան, բարձրաստիճան փոխգնդապետներ, մայորներ իրենց տանն են։

«Տան բոլոր հատվածները խուզարկել են։ Հավանոցով, բոստանով, տպիչ սարքերն են առգրավել տնից, շտաբից էլ տպիչ սարքը։ Ինձ էլ Երեւան են հրավիրում»,–ասաց Հովհաննիսյանը։ Ըստ նրա` պատճառաբանում են, որ իբր «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկներ ենք տպագրել։

«Նմուշ ենք ունեցել, ծուռտիկ-մուռտիկ կտրած, որ ընտրողներին բացատրենք՝ ոնց քվեարկեն։ Բոլորն էլ դա անում են, ինտերնետում գցում են։ Դրանք սահմանված նմուշներ չէին։ Նման բան, իհարկե, չկա, իմ տնից ոչինչ չեն գտել, նախկին ընտրություններից բուկլետներ կար՝ «Իմ քայլի»-ից Տիգրան Կարապետյանինը։ Ընտրություններին վերաբերող այլ բաներ չգտան։ Ես էլ սափրվում եմ, որ Երեւան գնամ»,–ասաց Սլավիկ Հովաննիսյանը։

Ի դեպ, վերջինս Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի աներն է, իսկ վերջինս ընդգրկված է «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում։

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40