Երկկողմ համագործակցության հարթակ

02.05.2023 11:08
1303

    Հայ-իրանական   համագործակցության     դրսևորում   եղավ    «Արաս» ազատ տնտեսական    գոտու  ներդրումային   հնարավորությունների համաժողով-ցուցահանդեսը, որի բացումը տեղի ունեցավ մայիսի 1-ին Կապանի մշակույթի կենտրոնում: Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը նախ  հիշատակեց   փետրվարին    Թավրիզում    կայացած   «Արաս էքսպո-2023» միջազգային ցուցահանդեսը, որը համագործակցության հարթակ դարձավ երկու կողմի գործարար շրջանակների համար՝ քննարկելու արտադրատնտեսական ոլորտում առկա հնարավորությունները և խնդիրները, նաև ուղենշելու երկկողմ համագործակցության նպատակով ձեռնարկվելիք քայլերը:

Բանախոսը միաժամանակ ընդգծեց, որ դժվար է համեմատել Իրանի և Հայաստանի տնտեսությունները, բայց կարծում է, որ հայկական շուկան ևս կարող է իր հնարավորություններով հետաքրքրություն առաջացնել իրանական փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների շրջանում: Համայնքապետը երախտագիտություն հայտնեց Իրանի գլխավոր հյուպատոսության հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամիին երկկողմ տնտեսական  կապերն ակտիվացնելու խնդրում գործադրած ջանքերի համար: Նա համոզմունք հայտնեց, որ պատրաստ են քննարկել յուրաքանչյուր իրատեսական և կառուցողական առաջարկ, իրականացնել համատեղ ծրագրեր, կյանքի կոչել փոխշահավետ հետաքրքրություն ներկայացնող նախաձեռնություններ:

 Այնուհետև ելույթ ունեցավ Մորթեզա Աբեդին Վարամին, ով նշեց, որ ավելի վաղ էին ցանկանում կազմակերպել համաժողով-ցուցահանդեսը և բարեմաղթանքներ հղեց միջոցառման մասնակիցներին և Իրանից ժամանած գործարարներին: Նա նաև համոզված էր, որ ցուցահանդեսը որոշակի պատկերացում կտա «Արաս» տնտեսական գոտու հնարավորությունների ու ներդրումների մասին և հարթակ կծառայի հետագայում ավելի ընդլայնված կազմով նման ցուցահանդեսներ կազմակերպելու համար:

Ողջույնի խոսքերից հետո ցուցադրվեց «Արաս» տնտեսական գոտու հիմնադրման և հնարավորությունների մասին պատմող տեսաֆիլմ: Այնուհետև ցուցահանդեսի այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալու ցուցադրանքին, համտեսելու իրանական քաղցրավենիք և գնումներ կատարելու: Ցուցահանդեսը կգործի նաև մայիսի 2-ին:

 

Վահրամ Օրբելյան

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40