«Սյունյաց երկրի» հյուրերը դպրոցականներն էին

22.04.2021 16:54
5626

Ապրիլի 22-ին «Սյունյաց երկիր» թերթի խմբագրությունում հյուրընկալվեցին Սյունիքի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանցիները: Նրանց հայեցողության դասաժամը նվիրված էր հաղորդակցության հմտություններին, եւ տեսական գիտելիքները որոշել էին ամրապնդել գործնականում՝ թերթի խմբագրակազմի հետ հանդիպման տեսքով:

Լրագրի խմբագիր Սամվել Ալեքսանյանը հակիրճ ներկայացրեց հայ մամուլի պատմությունը՝ սկսած 1794-1796 թթ. ստեղծված «Ազդարար»՝ հայ իրականության մեջ առաջին պարբերականից:

Անդրադարձ եղավ նաեւ Սյունիքի մարզային մամուլին, մասնավորապես մարզպետարանի պաշտոնաթերթ «Սյունիք» (1996-2000թթ.), հասարակական-քաղաքական լրագրի կարգավիճակ ունեցող «Սյունյաց աշխարհ» (2000-2003 թթ.) եւ «Սյունյաց երկիր» (2003-մ.ա.) թերթերի գործունեությանը:

Ներկայացվեցին մերօրյա մամուլի լեզուն, տպագիր խոսքում հանդիպող լեզվական վթարները: Դպրոցականներին, մասնավորապես, հետաքրքրում էին լրագրային հրապարակումների ստեղծման փուլերը, մինչեւ դրանք տպագրական վերջնական արտադրանք դառնալը եւ այլն:

Օրվա բանախոսը պատասխանեց նաեւ աշակերտներին հետաքրքրող այլ հարցերին:

Դպրոցականների հետ խմբագրություն էին այցելել նաեւ կրթօջախի տնօրեն Լիլիթ Առաքելյանը, պատմության եւ հասարակագիտության ուսուցչուհի Վարդուհի Հարությունյանը:

 

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40