Երկուական արծաթ և բրոնզ ՝ Թուրքիայում կայացած Եվրոպայի առաջնությունից

09.09.2023 14:51
1140

Ստամբուլում օգոստոսի 26-ից սեպտեմբերի 6-ը տեղի է ունեցել WAKO-ի վարկածով քիք-բոքսինգի Եվրոպայի առաջնությունը:Այն բավականին ներկայացուցչական էր, մասնակցում էր 38 երկրի 3015 մարզիկ: Հայաստանը ներկայացնող տասը մասնակցից վեցը Սյունիքի մարզի սիրողական և պրոֆեսիոնալ քիք-բոքսինգի «Սյունիք» մարզական ակումբի մարզիկներն էին:ՀՀ վաստակավոր մարզիչ Արայիկ Սարգսյանի և մարզիչ, ՀՀ քիք-բոքսինգի ֆեդերացիայի փոխնախագահ Վիկտոր Խաչատրյանի սաներ ,մինչև 32 կիլոգրամ քաշային կարգում հանդես  եկող Մարկ Միքայելյանը և Սերժ Պապյանն արժանացան երկուական արծաթե և բրոնզե մեդալների, նրանք հանդես եկան մարզաձևի երկու ՝ լայթ և քիք-լայթ ոճերում:Թեժ մենամարտերում և լարված մթնոլորտում  նվաճված պարգևների գինն առավել քան բարձր էր, թեև սպասելիքները կային ավելի բարձր քաշային կարգերում հանդես եկող ակումբի մյուս սաներից:

Առաջնության մասնակցությունը հնարավոր դարձավ ակումբի մշտական հովանավոր «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության տնօրինության շնորհիվ: Ակումբի սաները և մարզիկները մշտապես զգում են ակումբի պատվավոր նախագահ, կոմբինատի կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանի աջակցությունը:

Սեպտեմբերի 7-ին Հայաստանի կրթության գիտության մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ընդունել է մարզիչներին և նրանց սաներին, շնորհավորել  մեդալներ նվաճելու առիթով, հետաքրքրվել նրանց առօրյայով, մարզումային պայմաններով: Նաև խոսակցություն եղավ ակումբի՝ հաջողության հասած սաներին մարզական կոչումներ շնորհելու մասին:

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40