Կապանի լեռնահարստացման կոմբինատի կառավարման խորհրդի նախագահ Սասուն Ավետիսյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

31.12.2025 18:08
1815

Հարգելի՛ գործընկերներ,

սիրելի՛ աշխատակիցներ,

2025 թվականը Կապանի և Լիճքվազի լեռնահանքային համալիրների, «Էս ընդ Էյ Մայնինգ» ընկերության և մեր գործընկեր կազմակերպությունների համար եղել է հագեցած և կարևոր ձեռքբերումներով լի տարի։ Մեր հաջողությունները պայմանավորված են թիմային ոգով, համախմբված աշխատանքով և յուրաքանչյուր աշխատակցի պատասխանատու մոտեցմամբ։

Տարվա ընթացքում կարողացանք մեծ մասամբ իրականացնել մեր ծրագրերը՝ ընդլայնելով արտադրական կարողությունները, բարելավելով տեխնոլոգիական գործընթացները և ապահովելով արտադրության կայուն ծավալներ։ Ներդրվեց բժշկական ապահովագրության նոր համակարգ, որը բարձրացրեց աշխատակիցների սոցիալական պաշտպանվածությունը և նպաստեց առողջապահական մշակույթի ձևավորմանը։

Կրթության ոլորտում ընդլայնեցինք համագործակցությունը՝ ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի հետ իրականացնելով կրթական պիլոտային ծրագիր, որի նպատակն է խթանել հանքարդյունաբերական ոլորտի կադրային ներուժի զարգացումը։ Միաժամանակ ստեղծվեցին հարյուրավոր նոր աշխատատեղեր՝ հիմնականում մեր համայնքի երիտասարդների համար։

Արդիականացվեց էներգամատակարարման համակարգը՝ բարձրացնելով արտադրության արդյունավետությունն ու էներգետիկ անվտանգությունը։ ՊԵԿ-ի պաշտոնական տվյալներով՝ Կապանի լեռնահարստացման կոմբինատը պետական բյուջե վճարված հարկերի ծավալով առաջին անգամ զբաղեցրեց հանքարդյունաբերական ընկերությունների շարքում երկրորդ տեղը, ինչը մեր թիմի պատասխանատու աշխատանքի լավագույն գնահատականն է։

Սիրելի՛ գործընկերներ, ձեր պրոֆեսիոնալիզմի և նվիրվածության շնորհիվ մենք վստահությամբ նայում ենք ապագային և պատրաստ ենք նոր ծրագրերի ու մարտահրավերների։

2026 թվականին շարունակելու ենք կենտրոնանալ աշխատանքային անվտանգության, բնապահպանության, տեխնոլոգիական արդիականացման և համայնքների հետ համագործակցության վրա՝ նպաստելով տարածաշրջանի կայուն զարգացմանը։

Մաղթում եմ ձեզ և ձեր ընտանիքներին խաղաղություն, առողջություն ու բարօրություն, իսկ մեր կոլեկտիվին՝ միասնականություն և նոր հաջողություններ։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։

Հարգանքով՝

Սասուն Ավետիսյան

Կապանի լեռնահարստացման կոմբինատ/ Kapan Mining and Processin

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01