Հուշ-ցերեկույթ և անվանակոչություն Սյունիքի միջնակարգ դպրոցում

20.10.2022 17:32
2966

Հոկտեմբերի 19-ին Կապան համայնքի Սյունիքի միջնակարգ դպրոցը բազմաթիվ հյուրեր ուներ: 44-օրյա պատերազմի նահատակ, մայոր Էդգար Մաթևոսյանին նվիրված հուշ-ցերեկույթ էր կրթօջախում, որի շրջանակում 9-րդ  դասարանը կոչվեց նրա անվամբ:

Միջոցառմանը մասնակցում էին Էդգար Մաթևոսյանի մարտական ընկերը, հարազատները, կինը, որդին, նրան ճանաչող անձինք:

Հայրենիքի պաշտպանը հասակ է առել առանց հոր, ավարտել է Սյունիքի միջնակարգ դպրոցը, օրինակելի և ուշիմ դպրոցական էր, կարող էր ընտրել յուրաքանչյուր մասնագիտություն, բայց գերադասեց զինվորականինը և ընդունվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանն ու գերազանցությամբ ավարտեց այն:

Մասնակցել է 2016 թ. ապրիլյան պատերազմին:

2020 թ. սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմում մայոր Մաթևոսյանի գումարտակը տեղակայվել էր Ջրականում (Ջաբրաիլ), հաջողությամբ հետ էր մղում հակառակորդի գրոհները, բայց հոկտեմբերի 2-ը վերջին օրը եղավ նրա կյանքում...

Հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով:

Էդգարի հետքերով Սյունիքի միջնակարգ դպրոց էր հաճախել կինովավերագրող, լրագրող Ցվետանա Պասկալևան, ով իր հեղինակային «Նվիրյալները» ֆիլմաշարով ներկայացրեց մայոր Մաթևոսյանին:

Հուշ-ցերեկույթի բացման խոսքում կրթօջախի տնօրեն Լիլիթ Առաքելյանը մասնավորապես նշեց, որ 44-օրյա պատերազմում դպրոցը երեք նահատակ շրջանավարտ ունեցավ՝ Էդգար Մաթևոսյան, Յուրի Գևորգով, Մանուկ Պողոսյան, ում տարեդարձն է այսօր: Սակայն   օրվա  խորհուրդն է ոգեկոչել  Էդգար Մաթևոսյանի  հիշատակը: Իսկ հայրենիքի համար նահատակված մեր հերոսներին հիշելը հայրենասիրության մի յուրահատուկ դաս է:

Միջոցառմանը կրթօջախի դպրոցականները հանդես եկան գրական-երաժշտական համադրույթով՝ հնչեցնելով ռազմահայրենասիրական բանաստեղծություններ ու երգեր: Նահատակ զինվորի կերպարն ամբողջացավ Էդգարի դասղեկ Աշխեն Իսրայելյանի, Տաթև համայնքի ղեկավար Սամվել Լալայանի, մյուսների հուշերով:

«44-օրյա հերոսապատում» փաստագրական գրքի հեղինակ Ոսկեհատ Մելքումյանը, հավուր պատշաճի ներկայացնելով մարտական ընկերոջը, Էդգարի վերաբերյալ մարտական դրվագներ ներկայացրեց իր հեղինակած գրքից:

Մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության առաջատար մասնագետ Նելլի Կարապետյանն իր խոսքում կարևորեց նման միջոցառումների դերը՝ մանավանդ դեռահասների ռազմահայրենասիրական դաստիարակության  գործում:

Միջոցառման ավարտին դպրոցի տնօրեն Լիլիթ Առաքելյանը երախտագիտություն հայտնեց հուշ-ցերեկույթի մասնակիցներին, կազմակերպիչներին, կրթօջախի մանկավարժներին, իսկ ամենավերջում զինվորականները, ուսուցիչներն ու դպրոցականները, զոհված հերոսի հարազատները լուսանկարվեցին՝ ի հիշատակ հիշարժան օրվա:

Վահրամ Օրբելյան

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02