Բարեկարգվում են Շահումյան փողոցի բոլոր բակերը

05.01.2022 22:36
3707

Կապան քաղաքի բակերում այս օրերին ընթացող բարեկարգման աշխատանքները մեկ նպատակ ունեն՝ հարմարավետ միջավայր ապահովել բնակիչների համար։

2021 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում շարունակվում են բակային տարածքների բարեկարգման աշխատանքները։ Իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին տեղում ծանոթանալու նպատակով՝ Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը համայնքապետարանի քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բաժնի պատասխանատուների ուղեկցությամբ աշխատանքային շրջայց է կատարել։

Շրջայցի ժամանակ Գևորգ Փարսյանը ծանոթացել է Շահումյան փողոցի թիվ 2, 9, 10, 11, 13, 14, 15, 17, 19, 20, 21, 23, 25, 27, 29, 31, 33, 39, 39ա շենքերի բակային տարածքներում ընթացող բարեկարգման աշխատանքներին, զրուցել շինարարական աշխատանքներ իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիրների հետ, աշխատանքներում նկատված շինարարական թերությունների շուրջ արել իր նկատառումներն ու դիտողությունները, տվել հանձնարարականներ։

Եզրաքարերի թարմացման, դիտահորերի նորոգման, մետաղյա ավտոտնակներով կամ ինքնակամ կառույցներով տարիներ շարունակ զբաղեցված տարածքների ընդհանուր բարեկարգման արդյունքում էականորեն կբարելավվի բակերի տեսքը, կստեղծվի հարմարավետ և անվտանգ միջավայր, կկարգավորվի հետիոտների և ավտոմեքենաների երթևեկն ու անցուդարձը։

????Շինարարական աշխատանքների պայմանագրային արժեքը՝ 156 640 700 ՀՀ դրամ

????Կապան համայնքի ներդրումը՝ 55% կամ 86 152 385 դրամ

????ՀՀ Կառավարության ներդրումը՝ 45% կամ 70 488 315 դրամ

????‍♂️ «ԿԱՊԱՆԻ ՆՈՐՈԳՇԻՆ» ՍՊԸ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40