Վարուժան Ալեքսանյանը՝ Միասնական սոցիալական ծառայության Գորիսի տարածքային բաժնի պետ

19.04.2021 16:04
7123

Ապրիլի 18-ին Միասնական սոցիալական ծառայության Գորիսի տարածքային բաժնի պետ է նշանակվել Վարուժան Ալեքսանյանը։

Նորաստեղծ ծառայությունը գործելու է «Մեկ պատուհան» սկզբունքով եւ ընդգրկում է նախկինում գործող սոցիալական աջակցության տարածքային գործակալությունը («Փարոս»), զբաղվածության տարածքային կենտրոնը, սոցիալական ապահովության ծառայության տարածքային բաժինը (կենսաթոշակային), բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովը։

Վարուժան Ալեքսանյանը Գորիսի երեւելի գերդաստաններից մեկի շառավիղներից է՝ Ռոբերտ Ալեքսանյանի որդին․ ծնվել է 1965-ին Գորիսում։ Ոսկե մեդալով ավարտել է քաղաքի Ա․ Բակունցի անվան միջնակարգ դպրոցը, 1981-ին ընդունվել  եւ 1986-ին գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը։

1986 թ․ աշխատանքի է անցել  Նաիրիի շրջանի Պռոշյան ավանի միջնակարգ դպրոցում՝ պատմության ուսուցիչ։

Նույն թվականին հաղթող է ճանաչվել մրցույթում եւ դարձել Երեւան քաղաքի 26 Կոմիսարների շրջանի ժողկրթբաժնի պատմության մեթոդիստ։

Տեղափոխվելով Գորիս, աշխատանքի է անցել ՀՀ կապի նախարարության Զանգեզուրի տարածաշրջանային ձեռնարկության «Գորիսռադիոռելեային» կայանում։

1995 թ․ «Գորիսի հանրախանութ» ձեռնարկության տնօրենն էր։

1999 թ․ ընտրվել է Գորիսի քաղաքային սպառողական կոոպերատիվի վարչության նախագահ։

2015 թ․ փետրվարի 15-ից զբաղեցնում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության ծառայության Գորիսի տարածքային բաժնի պետի պաշտոնը։

1990-ին ընտրվել է Գորիսի քաղխորհրդի պատգամավոր, իսկ 1994 թ-ին՝ Գորիս քաղաքի ավագանու անդամ։

Ունի ավագ լեյտենանտի զինվորական կոչում։

Ամուսնացած է, ունի 3 զավակ։

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34