Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի շնորհավորական ուղերձը Հաղթանակի օրվա` Մայիսի 9֊ի կապակցությամբ

09.05.2023 14:28
1248

Սիրելի՛ հայրենակիցներ, սեփական կյանքը` ապրելու անօտարելի իրավունքը սեփական արյամբ վաստակած աշխարհասփյուռ հայե՛ր, Տեղ համայնքի հերոսական ու հաղթական ի՛մ բնակիչներ, այո՛, ասում եմ հաղթական` քանզի ձեր կերպարն ու ոգին ուրիշ ո՛չ մի դրսևորման պատրաստ չէ. դուք ստեղծված եք հաղթող ու հավերժ հաղթանակած լինելու համար։ Ուստի թույլ տվեք այսօր Մայիսի 9֊ին շնորհավորել բոլորիդ` մեր պատմության մեջ սրբացված բոլոր բախտորոշ հաղթանակների համար։

Խորին հարգանքս ու պատկառանքս հայրենական պատերազմի հաղթանակը կերտած մեր բոլոր կենդանի մնացած հերոսներին։ Խոնարհումս Ստալինգրադից մինչև Բեռլին հաղթության ճանապարհը կառուցած բոլոր նահատակների և անհետ կորածների հիշատակի առաջ`

Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի, Շուշիի հերոսամարտերում բոլոր անմահացածների հիշատակին։

Հենց նրանց` հակառակորդի հետ անհավասար մարտի մեջ բռնված առյուծասիրտ տղաների չապրելու գնով էլ մենք վաստակել ենք ապրելու, և այս մի կտոր հայրենի հողի վրա արարելու իրավունքը։

Սրտանց շնորհավորում եմ բոլոր պատերազմների վետերաններին , պահեստազորի սպաներին , Հայասատանի Հանրապետության գերագույն գլխավոր հրամանատարին, մերօրյա մանուկների անդորրն ու խաղաղ նինջը անտրտունջ հսկող զինվորներին ու կամավորականներին, Տեղ համայնքի բոլոր աշխարհազորայիններին և թո՛ղ մեր բոլոր ժամանակների հաղթանակները լինեն որպես պատվի պարտադրանք` կորցրածը ետ բերելու և հաղթության սուրը վերստին հաղթանակի բույրով օծելու համար։

Շնորհավոր Հաղթանակի օր

Տեղի համայնքապետարան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40