Ծնունդդ շնորհավոր, մեծավաստակ վետերան

16.07.2021 18:14
5263

Մեր կողքին ապրում են մարդիկ, ովքեր անցել են ինը տասնամյակի սահմանագիծը, եւ իրենց ապրած կյանքը շատ բան կարող է տալ ապրողներիս։ Նրանցից մեկը Զավեն Կարապետի Կոստանդյանն է՝ ծնված 1927 թ․ Ղափանում։ Նախնիներն Արեւմտյան Հայաստանից են։ Մեծ եղեռնից հետո ապաստանել են Շուշիում, հետո՝ տեղափոխվել Ղափան, որտեղ աչք է բացել Զավենը։

Կոստանդյանի աշխատանքային ուղին Մեծ հայրենականի դժվարին օրերից է սկսվում։ Երբ սկսվեց պատերազմը, ընդամենը 14 տարեկան էր։ Ցանկանում էր մեկնել ռազմաճակատ, բայց զինկոմիսարիատում խստորեն արգելեցին։ 1944-ին Զանգեզուրի հանքվարչությունում էր, այնուհետեւ անցավ կոմերիտական աշխատանքի։ «Քաջարանշինի» կոմերիտական կազմակերպության ազատված քարտուղարն էր, մեկ տարի հետո Քաջարանի բանվորական մատակարարման բաժնում էր։ 1951-ին նշանակվել է «Քաջարան» բազմատպաքանակ թերթի պատասխանատու քարտուղար, հաջորդ տարի տեղափոխեցին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ՝ ավագ տնտեսագետ, հետո՝ կոմբինատի պլանային-տնտեսագիտական բաժինն էր ղեկավարում, որտեղ աշխատեց մինչեւ 1962 թվականը։ Աշխատանքին զուգահեռ 52-ին ընդունվել եւ 57-ին ավարտել է Մոսկովյան համամիութենական հեռակա տնտեսագիտական ինստիտուտը։

Որպես լավագույն մասնագետի՝ փոխադրել են Երեւանի Քանաքեռի ալյումինի գործարանի պլանային բաժնի պետ, որտեղ հավուր պատշաճի դրսեւորվեցին տնտեսագետի եւ արտադրության կազմակերպչի նրա լավագույն որակները։

Խորհրդային երկրում եւ նրա սահմաններից դուրս հայտնի էին ալյումինի գործարանի արտադրատեսակները եւ մեծ պահանջարկ ունեին։

Պատասխատվությունը մեծ էր ալյումինագործների կոլեկտիվում աշխատելը, եւ նա արդարացրեց այդ պատասխանատվությունը․ երկար տարիներ աշխատեց այդ ձեռնարկությունում՝ մինչեւ Խորհրդային Միության փլուզվելը։

Վերջին տարիներին ալյումինի գործարանի տնտեսական հարցերով տնօրենի տեղակալն էր։  Հենց այդ ձեռնարկությունում աշխատելիս Զավեն Կոստանդյանը պարգեւատրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրով։ Ի դեպ, նա արժանացել է նաեւ մեդալի՝ Հայրենական մեծ պատերազմի տարիներին թիկունքում բարեխիղճ ու նվիրված աշխատանքի համար (կոմբինատում ֆրեզերագործ էր)։

1947-ին ամուսնացավ Լարիսա Բաղդասարյանի հետ, ով գործուղմամբ աշխատում էր Քաջարանում, ունեցել են երկու զավակ՝ Վալերի եւ Կարինե: Ի դեպ, Զավեն Կոստանդյանը ԽՍՀՄ քիմիական արդյունաբերության մինիստր, ԽՍՀՄ պետական եւ լենինյան մրցանակների դափնեկիր Լեոնիդ Կոստանդովի հորեղբորորդին է։

Հուլիսի 17-ը մեր հայրենակցի ծննդյան օրն է․ շնորհավորենք աշխատանքի եւ պատերազմի վետերանին (իրավամբ այդպես կարելի է համարել), նրան մաղթենք ամուր առողջություն, բովանդակալից առօրյա, իր զավակների ու թոռների հաջողություններով հպարտանալու բազում պահեր։

Վահրամ Օրբելյան

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02