Ռուսաստանի սահմանած արգելքներն աստիճանաբար կվերացվեն ընտրություններից հետո․ նախարար

01.06.2026 16:50
436

Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո դեպի Ռուսաստան արտահանում իրականացնող ընկերությունների նկատմամբ արգելքներն աստիճանաբար կհանվեն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 1-ին Երևանում նախընտրական քարոզարշավի ժամանակ։ Պապոյանի խոսքով՝ Հայաստանից ներկրվող որոշ ապրանքների նկատմամբ Ռուսաստանի արգելքները  տեխնիկական են և հասցեատերն էկոնոմիկայի նախարարությունը չէ, Սննդի անվտանգության տեսչական մարմինն է։

«Իմ տեղակալը եղել է վերջերս Աստանայում և հանդիպել է Ռուսաստանցի գործընկերների հետ, մթնոլորտը շատ դրական է և բոլոր կողմերը հակված են խնդրին լուծում տան, և ես կարծում եմ, որ ընտրություններից հետո շատ արագ այս հարցերին լուծում կտանք»,- ասել է Պապոյանը։

Անդրադառնալով Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի հունիսի 1-ին կայացած հեռախոսազրույցի բովանդակությանը, Պապոյանը հայտնել է, որ շատ ջերմ զրույց է եղել երկու երկրների ղեկավարների միջև, և բոլոր հարցերը կլուծվեն։

Հայաստանն արտահանում կիրականացնի դեպի Հունաստան, Գերմանիա և այլ երկրներ։ Նախարարը հայտնել է, որ այսօր էկոնոմիկայի նախարարությունը արտահանման աջակցության ծրագրեր է ներկայացրել դեպի Եվրոպական Միություն, Մերձավոր արևելք՝ տրանսպորտային ծախսերի փոխհատուցում, մաքսատուրքի փոխհատուցում, IP-ի հետ կապված ծախսերի փոխհատուցում։

«Եվրոպական Միության արտահանումը կրկնապատկվել է, նպատակ ունենք քառապատկենք, հնգապատկենք մինչև տարեվերջ»,- ասել է Պապոյանը։ 


Հայաստանի խորհրդարանական ընտրություններից առաջ Ռուսաստանը կոշտացրել է իր հռետորաբանությունը Հայաստանի նկատմամբ։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել Եվրամիության և ԵԱՏՄ-ի միջև։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդել է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալն այժմ Երևանի օրակարգում չէ։

Այս հայտարարությունների ֆոնին Ռուսաստանը շարունակում է սահմանափակել հայկական ապրանքների մուտքն իր շուկա։ Հունիսի 2-ից կարգելվի հայկական ձկնամթերքի ներմուծումը՝ բացառությամբ երկու ընկերության։ Մայիսի 30-ից «Ռոսպոտրեբնադզոր»-ի որոշմամբ սահմանափակվել է  պտուղ-բանջարեղենի ներմուծումը։ Նախկինում նմանատիպ արգելքներ էին կիրառվել ծաղիկների, «Ջերմուկ» հանքային ջրի, ինչպես նաև մի քանի տեղական արտադրողների կոնյակի և գինու նկատմամբ։

Ռուսաստանի մի քանի պաշտոնյա հայտարարել են, որ Ռուսաստանը կարող է Հայաստանին գազ վաճառել շուկայական գնով՝ արտոնյալ գնի փոխարեն։

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22