Խամենեին պատասխանել է Թրամփի՝ Իրանը ռմբակnծելnւ uպառնшլիքին

31.03.2025 11:29
594

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին ասել է, որ չի հավատում երկրի վրա ԱՄՆ-ի կողմից դրսից հարձակման հնարավորությանը, սակայն եթե Վաշինգտոնը փորձի ապստամբություն հրահրել իսլամական հանրապետության ներսում, դա կոշտ պատասխան կստանա:

«Նրանք սպառնում են ինչ-որ վատ բան անել, բայց մենք չենք կարծում,  դժվար թե դրսից չարիք գործեն: Բայց եթե նույնիսկ անեն, մեր պատասխանը կոշտ կլինի: Եթե հանկարծ որոշեն ապստամբություն սկսել երկրի ներսում, Իրանի ժողովուրդն ինքը կպատասխանի նրանց»,- ասել է նա: Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, ուղիղ հեռարձակումն իրականացրել է IRIB հեռուստաալիքը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը սպառնացել է Իրանին ռմբակոծություններով և երկրորդական մաքսատուրքերով, եթե Թեհրանը համաձայնության չգա Վաշինգտոնի հետ իր միջուկային ծրագրի շուրջ, գրում է Reuters-ը:

Թրամփի սպառնալիքները հնչել են այն բանից հետո, երբ անցած շաբաթ Իրանը մերժել է Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցությունները վարելու առաջարկը:

Թրամփն NBC News-ին ասել է, որ ԱՄՆ և Իրանի պաշտոնյաները զրուցում են, բայց մանրամասներ չի ներկայացրել:

«Եթե նրանք գործարքի չգնան, ապա ռմբակոծություններ կլինեն: Ռմբակոծություն կլինի այնպիսին, ինչպիսին նրանք նախկինում չեն տեսել», - ասել է նա:

Նախօրեին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ասել էր, որ Թեհրանը Թրամփին ուղղված պատասխան նամակում մերժել Է Վաշինգտոնի՝ միջուկային ծրագրի շուրջ ուղիղ բանակցություններ վարելու առաջարկը: Բանակցությունների պատուհանը բաց է միայն երրորդ երկրների միջնորդությամբ:

Մինչդեռ դրանից առաջ ԱՄՆ նախագահն ասել էր, որ «վատ բաներ կարող են պատահել Իրանի հետ», եթե երկրի իշխանությունները համաձայնության չգան Վաշինգտոնի հետ Թեհրանի վիճահարույց միջուկային ծրագրի վերաբերյալ։ 

ԱՄՆ նախագահը հիշեցրել էր, թե ինչպես է նամակ ուղարկել Իրանի իշխանություններին, որում ասել է, որ այսպես թե այնպես ​​ պետք է որոշում կայացվի։ Թրամփը նշել է, որ կա՛մ Վաշինգտոնն ու Թեհրանը կխոսեն ու կքննարկեն հարցեր, կա՛մ էլ շատ վատ բաներ կկատարվեն Իրանի հետ։

«Ես չեմ ցանկանում, որ դա տեղի ունենա, նախընտրում եմ, որ մենք պայմանավորվենք Իրանի հետ: Բայց եթե հարցը չլուծենք, վատ, վատ բաներ կպատահեն Իրանի հետ», - նշել է ԱՄՆ նախագահը, որի նպատակն է թույլ չտալ Թեհրանին միջուկային զենք ստեղծել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփի նամակը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին ներառում է երկամսյա վերջնաժամկետ՝ նոր միջուկային համաձայնագրի կնքման համար: Այդ մասին Axios-ին հայտնել են նամակի բովանդակության ծանոթ մեկ ամերիկացի պաշտոնյա և երկու աղբյուր:

Պարզ չէ՝ երկամսյա ժամկետը սկսվել է նամակի առաքման պահից, թե կսկսվի բանակցությունների մեկնարկից հետո։ Բայց եթե Իրանը մերժի Թրամփի առաջարկը և չբանակցի, ապա Իրանի միջուկային օբյեկտների դեմ ԱՄՆ-ի կամ Իսրայելի ռազմական գործողությունների հնարավորությունները կտրուկ կմեծանան:

Իրանի միջուկային ծրագիրն առաջընթաց է ապրել վերջին չորս տարիների ընթացքում, և երկիրն ավելի քան երբևէ մոտ է միջուկային զենք արտադրելուն: Նրա 60% հարստացված ուրանի պաշարները մինչև 90% հարստացվելու դեպքում բավարար են վեց միջուկային ռումբի ստեղծման համար, ըստ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության: Իրանը հերքել է, որ միջուկային զենք է մտադիր ստեղծել:

Երկու շաբաթ առաջ Fox News-ին տված հարցազրույցում Թրամփը բացահայտել էր, որ նամակ է ուղարկել Իրանի առաջնորդին՝ առաջարկելով ուղիղ բանակցություններ վարել։ «Մենք չենք կարող թույլ տալ, որ նրանք միջուկային զենք ունենան»,- ասել էր նա։ Նամակը մի քանի օր առաջ Թրամփի բանագնաց Սթիվ Ուիթքոֆը փոխանցել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մուհամեդ Բին Զայեդին Աբու Դաբիում կայացած հանդիպման ժամանակ։ Հետո նամակն առաքվել է Թեհրան:

Քաջատեղյակ աղբյուրները նշում են, որ Թրամփի նամակը Խամենեիին «կոշտ» էր: Մի կողմից նա առաջարկել է բանակցություններ վարել նոր միջուկային համաձայնագրի շուրջ, բայց մյուս կողմից զգուշացրել է հետևանքների մասին, եթե Իրանը մերժի առաջարկը և շարունակի առաջ մղել իր միջուկային ծրագիրը: Նամակում Թրամփը նշել է, որ չի ցանկանում անվերջ բանակցություններ վարել և նշել է երկամսյա ժամկետ՝ գործարքի հասնելու համար, ասել են երկու աղբյուրներ։ Մինչ նամակն իրանցիներին հանձնելը, Սպիտակ տունը ԱՄՆ մի քանի դաշնակիցների, այդ թվում՝ Իսրայելին, Սաուդյան Արաբիային և ԱՄԷ-ին, տեղեկացրել է դրա բովանդակության մասին, Axios-ին հայտնել է ամերիկացի պաշտոնյան և իրազեկ աղբյուրը:

Անցյալ շաբաթ Խամենեին Թրամփի նամակն ու բանակցությունների վերաբերյալ նրա առաջարկը որակել է «խաբեություն», որը միայն կոչված է ստեղծելու տպավորություն, որ Իրանը հրաժարվում է բանակցություններից։ Խամենեին ասել է, որ չի աջակցում ԱՄՆ-ի հետ բանակցություններին, սակայն մի քանի ժամ անց ՄԱԿ-ում Իրանի առաքելությունը հայտարարություն է տարածել X-ի վերաբերյալ և չի բացառել Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները: 

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24