Մեր միակ պայմանը կատարված է. Բայրամովը գոհ է Փաշինյանի Սահմանադրությունից

23.11.2026 16:22
62

Ադրբեջանի համար Հայաստանի սահմանադրության հետ կապված միակ կարևոր հարցը «մեր երկրի նկատմամբ տարածքային պահանջների վերացումն է»․ հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն իր իտալացի գործընկեր Անտոնիո Տայանիի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը նախաստորագրվել է Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովի ժամանակ։ Համաձայնագրի նախաբանը և 17 հոդվածները, ըստ նրա, հիմնված են միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների վրա։

«Ադրբեջանը բացահայտ հայտարարել է, որ համաձայն է ստորագրել համաձայնագիրը միայն մեկ պայմանով, այն է՝ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները հանվեն Հայաստանի սահմանադրությունից»,- ասել է նա՝ հավելելով, որ սա Հայաստանի ներքին գործընթաց է, և դրա իրականացման ժամկետների որոշումը «մեր վերահսկողությունից դուրս է»։

«Ես չէի ցանկանա մեկնաբանել այսօր ներկայացված Հայաստանի սահմանադրության առաջարկը։ Սա Հայաստանի ներքին հարցն է։ Մեզ համար միակ կարևոր հարցը նոր Սահմանադրությունում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների բացակայությունն է։ Հրապարակված տեքստից դատելով՝ այն ներկայում նման պահանջներ չի պարունակում։ Մենք դա բարձր ենք գնահատում», – հայտարարել է Բայրամովը։

 
 ABC MEDIA 

Մեր միակ պայմանը կատարված է. Բայրամովը գոհ է Փաշինյանի Սահմանադրությունից

23.11.2026 16:22

Սահմանադրության նախագծով կուսակցությունների գործունեությունը կարգելվի

23.11.2026 15:41

Նոր Սահմանադրության նախագծից հանվել է դրոշի և զինանշանի նկարագրությունը

23.11.2026 14:58

Նոր Սահմանադրության նախագծում ՀԱ Եկեղեցուն վերաբերվող մասում փոփոխություն է կատարվել

23.11.2026 14:51

Երբ սկսենք քննարկել նոր Սահմանադրության նախագծի բովանդակային դրույթները, կնշանակի, որ ընդդիմությունը միացել է իշխանության նախաձեռնությանը. Բաբայան

23.11.2026 14:24

Եթե Սահմանադրության նախագիծն ի վերջո դրվի հանրաքվեի, ապա «այո»-ի երեք հիմնական սյուներն են՝ քարոզչական, քաղաքական, ընտրական և վարչական. Հովհաննիսյան

23.11.2026 14:18

Առողջությունը չպետք է կախված լինի քաղաքացու գրպանից. ի՞նչ է փոխում նոր Սահմանադրությունը

23.11.2026 14:15

Վարչապետը կարող է ինքնուրույն որոշել ԶՈւ-ի կիրառման հարցը․ ի՞նչ է փոխվում նոր Սահմանադրության նախագծում

23.11.2026 14:12

Սա իմ Սահմանադրությունը չէ. ի բնե մերժման ենթակա է, սրա վրա մի կողմից դաջված է ադրբեջանածինությունը. Վլադիմիր Մարտիրոսյան

23.11.2026 12:46

Մեկ տարվա բնակություն Հայաստանում․ ընտրելու իրավունքի նոր պայմանը՝ Սահմանադրության նախագծում

23.11.2026 12:19

93 տարեկանում երկրային կյանքին հրաժեշտ է տվել Գրիգորի Գաբրիելյանցը

23.11.2026 12:04

Ինքնաժխտումի ամենակարճ ճանապարհը․ նախընտրական Կապանում ՔՊ-ն հրաժարվո՞ւմ է առերեսվել իրականությանը

23.11.2026 11:52