Բեռներով ավտոշարասյունը արդեն 16 օր է` անշարժ կանգնած է Կոռնիձորի սահմանային հատվածում

10.08.2023 23:11
792

ԼՂ հումանիտար բեռներ տեղափոխող, 22 բեռնատարից բաղկացած ավտոշարասյունը արդեն 16 օր է` անշարժ կանգնած է Կոռնիձորի սահմանային հատվածում: Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը «Լուրերի» հետ զրույցում ամփոփելով այս օրերի արձանագրումները, նշեց` այս օրերի ընթացքում Կոռնիձորի սահմանային հատված են այցելել ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, միջազգային կազմակերպությունների, և մասնավորապես, ՄԱԿ երևանյան գրասենյակի, ՄԱԿ գործակալությունների ներկայացուցիչներ, որ ականատես են եղել` արդեն ութ ամիս արգելափակված Լաչինի միջանցքը փակ է, հումանիտար ուղեբեռը դրա հետևանքով հնարավոր չէ հասցնել ԼՂ ժողովրդին:

Սարգսյանը նշեց` Կոռնիձորի այս հատված այցելել են նաև միջազգային բազմաթիվ հեղինակավոր ԶԼՄ ներկայացուցիչներ, որոնք, լինելով ադրբեջանական՝ ապօրինաբար տեղադրված հսկիչ անցագրային կետից տեսանելի հեռավորության վրա, սեփական աչքերով տեսել, հավաստիացել են, որ անցակետում որևէ շարժ չկա, այն որևէ մեկին չի սպասարկում:

«Չնայած միջազգային հանրության կողմից ընդհանուր ուշադրության և հետաքրքրության աճին, խորացող ճգնաժամի վերաբերյալ հնչող հայտարարություններին ու մտահոգությունեներին, լրատվամիջոցների հրապարակումներին, դեռ տարօրինակ կերպով ականատես ենք լինում ադրբեջանական կողմի հայտարարություններին, որ Լաչինի միջանցքը բաց է, սակայն այն որևէ աղերս չունի իրականության հետ»,- ասաց նա:

Սարգսյանի խոսքով` որևէ մեկի մոտ կասկած չկա, որ ՀՀ կառավարության այս նախաձեռնությունը բացառապես հումանիտար է, և Ադրբեջանի անհիմն շահարկումները, թեման քաղաքականացնելու փորձերը չեն կարող ստվեր գցել այս գործընթացի վրա:

«Հուսով եմ` այս բացառապես հումանիտար նախաձեռնությունը հնարավոր կլինի իրականացնել, և բարդագույն մարտահրավերների բախվող ԼՂ 120 000 բնակչության կարիքները հնարավոր կլինի ուղեբեռի միջոցով հոգալ»,- ասաց նա:

Բեռի փչանալու վտանգն օրեցօր ավելանում է, այս ուղղությամբ ինչ քայլեր են արվում: Այս հարցին Սարգսյանը պատասխանեց.

«Բեռնատարները, գոնե նրանք, որտեղ պիտանելիության և որոշակի ջերմաստիճանի պահպանման խնդիրներ ունեցող բեռներ են, հագեցած են համապատասխան սառեցման, հովացման համակարգերով: Տվյալ պարագայում, հաշվի առնելով, որ արդեն 16 օր է` բեռնատարներն անշարժ են, տեխնիկապես դրանք վերահսկելի պահելու առումով որոշակի բարդություններ առաջանում են: Ամեն դեպքում, մինչ այս պահը պարբերաբար հովացման համակարգերը միացվում են, և այդ խնդիրը առկա չէ»:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40