Հայ-ամերիկյան հարաբերություններն ԱՄՆ-ի համար ռազմավարական նշանակություն ունեն. Ջոն Բոլթոն

25.10.2018 15:43
1221

Հայ-ամերիկյան հարաբերությունները Միացյալ Նահանգների համար առաջնահերթ են ու կարևոր: Այս մասին հոկտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Հայաստանում գտնվող ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը: Նա տեղեկացրեց, որ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումը հագեցած է անցել, քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

«Արդեն հանդիպել եմ ՀՀ վարչապետի պաշտոնակատարին, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարին, պաշտպանության, արտաքին գործերի նախարարների պաշտոնակատարներին: Հանդիպումների ընթացքում նշել եմ, որ հայ-ամերիկյան հարաբերությունները ԱՄՆ-ի համար առաջնահերթ են և կարևոր: Դրանք մեզ համար ռազմավարական նշանակություն ունեն: Նաև անդրադարձել ենք տարածաշրջանային հարցերին՝ Իրանի, Սիրիայի շուրջ ձևավորված իրավիճակին: Կարևորեցինք տնտեսական ոլորտում երկու երկրների միջև հարաբերությունների աշխուժությունը, Հայաստանում ԱՄՆ-ի ուղղակի ներդրումների ավելացումը»,-  ասաց նա:

Ջոն Բոլթոնն անդրադարձավ նաև ԼՂ հիմնախնդրին:

«Պատրաստ ենք մեր աջակցությունն ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, քանզի այս կարգավորումը բխում է ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի, այլև ԱՄՆ-ի շահերից»,- ասաց նա:

armenpress.am

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40